Վրաստանի խորհրդարանում պատգամավորների ծեծկռտուք է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում վիրավորել և խոսափողներ են նետել միմյանց վրա, երբ քննարկում էին ուսանողների համար պարտադիր զինվորական զորակոչ նախատեսող «Պաշտպանության օրենսգիրքը»: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին վրացական հեռուստաընկերությունները կադրեր են հեռարձակել օրենսդիր մարմնից։
Բախումը տեղի է ունեցել առաջին ընթերցմամբ «Պաշտպանության օրենսգրքի» քննարկման ժամանակ։ Այն սկսվել է ընդդիմադիր պատգամավորների և «Ժողովրդի իշխանություն» շարժման խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների միջև։ Սկզբում վեճ է ծագել խորհրդարանական Սոզար Սուբարիի և Տարիել Նակաիձեի միջև, ավելի ուշ իրավիճակն այնքան է սրվել, որ պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն սեղանին դրված խոսափողով հարվածել է Նակաիձեին։ Դրանից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Լևան Մգալոբլիվիլին խոսափող է նետել Նակաիձեի վրա։
«Իսկապես տհաճ միջադեպ էր... Մեր ընդդիմախոսներն օգտագործում են ամենասարսափելի վիրավորանքները, որոնց դիմանալը շատ դժվար է վրացի մարդու համար, իհարկե, պատգամավորները զսպվածության պարտավորություն ունեն, բայց արդյո՞ք այդ պարտավորությունը միակողմանի է»,-միջադեպից հետո կայացած ճեպազրույցում ասել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահը հաճախ է նման անհասկանալի հայտարարություններ անում. Իրակլի Կոբախիձե
- Վրաստանի ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները ՝ չնայած օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետկանչին