Փարիզի ամառային օլիմպիական խաղերին հնարավորինս քիչ ջահեր կօգտագործվեն՝ պահպանելով շրջակա միջավայրը
2024թ. Փարիզի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են հնարավորինս քիչ ջահեր օգտագործել ավանդական փոխանցավազքի ժամանակ ՝ ելնելով շրջակա միջավայրի բնապահպանական շահերից: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Օլիմպիական կրակը ավանդաբար վառվում է Հունաստանի Հին Օլիմպիայում, արևի ճառագայթների գոգավոր հայելու միջոցով: Փոխանցավազքը սովորաբար սկսվում է մինչ միջոցառման բացման արարողությունը:
Ընդհանուր առմամբ կրակը միմյանց հանձնում են հազարավոր մարդիկ: Նրանցից յուրաքանչյուրը կարող է այնուհետև որոշակի գումարի դիմաց գնել իր օգտագործած ջահը և ունենալ նմանը չունեցող հուշանվեր։
Փարիզի ամառային օլիմպիական 33-րդ խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Մեկնարկին մնացել է 492 օր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան