Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում
Մարտի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ» մակնիշի մի մեքենա։ Պարեկները վարորդի սթափությունը ստուգելու նպատակով պահանջել են նրա փաստաթղթերը։ 43-ամյա տղամարդը հրաժարվել է և, մոտենալով պարեկային ավտոմեքենային, գրպանից հանել է քսանհազարանոց 3 թղթադրամ ու դրել առջևի նստելատեղին։ Ոստիկանությունից հայտնում են, որ պարեկները նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ստուգվել է վարորդի սթափությունը։ Նա ոչ սթափ վիճակում էր:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Հարակից հրապարակումներ`
- Մարտունիում պարեկների մասնակցությամբ վեճի գործով 5 ձերբակալված կա
- Ճի՞շտ է որ, պարեկ տեսնելիս պետք է անհապաղ դիմել ոստիկանությանը, պարո՛ն Ղազարյան.Հարց ՆԳ նախարարին
- Գող պարեկը մինչև ծեծը բնակարանային վեց գողություն է կատարել
- Պարեկները Հրազդանում մարդ են սպանել
- Գող պարեկին համագյուղացիներն այնքան են ծեծել, որ հիվանդանոցում է հայտնվել
- Բացահայտվել են պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու նոր դեպքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան