Սրա՞նք են խոսում փախնելու մասին. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
Այս իշխանության վարքագիծն է՝ ամեն գնով փորձել սահմանափակել մարդկանց իրավունքները. ոչ միայն Ագենսա Խամոյանի, Սեյրան Օհանյանի, Գեղամ Մանուկյանի, այլև մեր խմբակցության պատգմավորների բազմաթիվ գրավոր հարցումներն անտեսվում են իշխանության կողմից՝ խախտելով օրենսդրական պահանջները։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ դա արվում է հերթական մանիպուլյացիաներն անելով, հերթական թյուրիմացությունները հասարակությանը կերակրելով։
«Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ իշխանությանն ասել ենք՝ այս տեղեկատվությունը անհրաժեշտ է, բայց կա՛մ չեն պատասխանել, կա՛մ ասել են պետական գաղտնիք է, կա՛մ էլ մեր գործընկերներին ուղղակի չեն տրամադրում այդ տեղեկատվությունը։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ապօրինի իշխանության հետ գործ ունենք, ազգային շահը ոտնահարող իշխանության հետ գործ ունենք։ Հիմա սրա՞նք են խոսում փախնելու մասին։ Ակնհա՞յտ է չէ, թե ովքեր են այսօր Հայաստանում իշխանության»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցների ժամանակ պատասխանելով հարցին, թե «Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ փորձել է ծանոթանալ խաղաղության պայմանագրի ՀՀ տարբերակներին, դիմել են անգամ ԱԽ քարտուղարին, ինչո՞ւ հնարավորություն չունեն ծանոթանալու փաստաթղթին, նշել է.
«Վարչապետը, այլ պաշտոնատար անձինք, առաջարկով են հանդես եկել, որպեսզի ընդդիմությունը գա ու ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին։ Ընդդմությունից որևէ պատասխան չենք ստացել։ Ըստ էության, ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից։ Մինչ այս պահն ընդդիմության հրաժարվելը գնալ, նստել, աշխատանքային քննարկման ռեժիմով ծանոթանալ բոլոր դրվագներին, գնահատում եմ ընդդիմության կողմից պատասխանատվությունից խուսափում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա