Փաստաբան. Դատարանը հաստատել է ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր բավարարել է փաստաբան, նախկին պատգամավոև Գևորգ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման կապակցությամբ ներկայացված բողոքը։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա.Մելիքսեթյանի) այսօր բավարարեց ԵՊՀ դասախոս, փաստաբան Գևորգ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման կապակցությամբ ներկայացված բողոքը։ Դատարանը հաստատել է ձերբակալման ընթացքում Գ.Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը՝ նրան պարզաբանելով ՀՀ օրենսդրությամբ հատուցում ստանալու նրա իրավունքը և կարգը»,- հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Հիշեցնենք, որ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նա ձերբակալվել էր պարեկների օրինական պահանջին չենթարկվելու համար, այնուհետև ազատ է արձակվել։
Հարակից հրապարակումներ`
- Այդպես էլ չհասկացա՝ ՀՀ ոստիկանությունը ինչո՞ւ էր Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից տեսագրությունը հրապարակել. Փաստաբան
- Ոստիկանությունը Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպի տեսանյութն է հրապարակել
- Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել
- Նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գևորգ Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել. Փաստաբան
- Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան