«Հրապարակ». Հերթական խոշոր դրամաշնորհն է տրամադրվել «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարտի 13-ին վարչապետի աշխատակազմը հերթական խոշոր դրամաշնորհն է տրամադրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով։ Դրամաշնորհը կազմում է 74 մլն 800 հազար դրամ՝ 192 հազար դոլար։ Դրամաշնորհի պայմանագրից տեղեկանում ենք, որ գումարը ՊՈԱԿ-ին փոխանցվել է իր շենքային պայմանները բարելավելու, այսինքն՝ ՊՈԱԿ-ի շենքը վերանորոգելու համար։
Նշենք, որ անցած տարի էլ վարչապետի աշխատակազմն իր աշխատանքային պայմանները բարելավելու համար էր մեծ գումարներ ուղղել՝ նոր վերելակներ էին գնել, թանկարժեք գորգեր, իսկ ՊՈԱԿ-ին այս տարվա փետրվարի 4-ին էլ էին առանձնապես խոշոր՝ 511 միլիոն 763 հազար դրամի, այսինքն՝ մոտ 1.3 մլն դոլարի դրամաշնորհ տրամադրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան