Զախարովա. Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության աճով և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճով
Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը և կողմերի՝ փոխզիջումների գնալու ցանկություն չունենալը, Մոսկվայի անհանգստությունն է առաջացնում։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք իսկապես անհանգստացած ենք թշնամական հռետորաբանության աճով և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով, կողմերի՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներ պատրաստակամ չլինելու առնչությամբ», - ասել է նա։
Զախարովայի խոսքով, խաղաղ գործընթացն այլընտրանք չունի։
«Այս հարցում վճռական ենք ու վերահաստատում ենք մեր դիրքորոշումը։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում, գործողություններում, վերականգնել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հասարակական գործիչների և խորհրդարանականների միջև հանդիպումների անցկացման ուղղություններով»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել
- Սուր հռետորաբանության պայմաններում նոր ագրեսիայի վտանգներ և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ իսկապես կան. Արարատ Միրզոյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Աղբյուրներ կան, որ պնդում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմն հենց այս գիշեր է սկսվելու
- Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
- ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Հայաստանի և Արցախի ՊՆ-ները հերքում են Ադրբեջանի տարածած տեղեկությունը
- ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Մարտունու շրջանում
- ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր․ ԱՀ ՊՆ
- Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան