Սա Ադրբեջանի կողմից բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում է. Նիկոլ Փաշինյան
«Սիրելի ժողվուրդ, Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ի ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ փաշինյանը և շարունակեց. «Նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմաններն և համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ «ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայատանի նկատմամբ ու բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել, ինչու՞, որովհետև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է՝ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմաթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»։
Շեշտելով որ այդ հայտարարությունն ընդունել է նաև Ադրբեջանի ղեկավարը՝ փաշինյանը հիշեցրեց, որ նմանատիպ հայտարարություն ընդունվել է նաև հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից:
«Հայտարարության մեջ ասվում է «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել ու լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիմա վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ու 1991 թվականի Ալմաթայի հռկաչագրի»»,-մեջբերեց Նիկոլ Փաշինյանը։
Հայտարարելով որ այդ հայտարարություններով ուղիղ արձանագրվում է, որ Խորհրդային Հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ասաց, որ Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է, քանի որ հակասում է ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին։
«Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր։ Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների։ Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային դիպուկահար կրակոցով սպանել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին»,-ասաց փաշինյանը և ցավակցություն հայտնեց սպանված զինծառայողի ընտանիքին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձներն և այս շարունակական՝ Հայաստանի գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունը, ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը։
Փաշինյանը նաև հայտարարեց, թե այսօր էլ Ադրբեջանը հայաստանին մեղադրում է մոնոէթնիկ երկիր լինելու մեջ և հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ կա, որոնց ներկայությունն երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և կոչ արեց Ադրբեջանին լուծել իր պետության ազգային փոքրամասնությունների իրավունքների հիմնահարցը և կոպտորեն չմիջամտել ՀՀ ներգին գործերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան