Կիևին սպառված ուրանով արկեր մատակարարելու որոշումը մարդկությանը մոտեցնում է Արմագեդոնին. դեսպան Անտոնով
ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան երկրները, որոնք որոշել են Կիևին մատակարարել աղքատացված ուրանով զինամթերք, անդառնալիորեն աշխարհը տանում են դեպի վտանգավոր գիծ, որից այն կողմ միջուկային Արմագեդոնն ավելի ու ավելի հստակ է երևում, զգուշացրել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս կերպ, դեսպանը մեկնաբանել է Սպիտակ տան վարչակազմի հայտարարությունները, թե աղքատացված ուրանով զինամթերքը սպառազինության սովորական տեսակ է, որը կիրառվում է արդեն մի քանի տասնամյակ և մեծ վտանգ չի ներկայացնում։
«Նման անհեթեթություն մեկնաբանելն իսկապես դժվար է։ Ամերիկացի պաշտոնյաներն իրենց անպատասխանատու հայտարարություններով ճեղքեցին հերթական հատակը։ Դեպի Ուկրաինա ընթանում է մահաբեր զենքի անդադար հոսք, որի օգնությամբ ոչնչացվում են խաղաղ քաղաքացիներ, բնակելի տարածքներ, դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ», - ասել է Անտոնովը։
Միաժամանակ դեսպանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նման զինամթերքի կիրառման բացասական հետևանքները «բազմիցս հաստատվում են արևմտյան լրագրողների կողմից»։ Նման զինամթերքի օգտագործման դեպքում ռադիոակտիվ փոշի է կուտակվում, որը չափազանց թունավոր է և կարող է քաղցկեղ առաջացնել:
Նշենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին հայտարարել էր, որ Բրիտանիան Ուկրաինային սպառված ուրանով զինամթերք կփոխանցի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները