Պետբյուջեից 1 մլրդ 448 մլն դրամ հատկացվեց համայնքների14 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
«Նախագծով խոսքը գնում է 12 համայնքներում իրականացված 14 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորելու մասին»,-կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով ՀՀ բյուջեից համայնքների նախաձեռնած սուբվենցիոն ծրագրերի համար համաֆինանսավարում հատկացնելու որոշումը:
Նախագծով 1 մլրդ 448 մլն դրամ տրամադրվեց մարզպետարաններին՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Սանոսյանի ներկայացմամբ՝ Արարատի մարզում 2 ծրագրի համար պետության համաֆինանսավորումը 80 մլն դրամ է լինելու, Արմավիրի մարզի 1 ծրագրինը՝ 8,7 մլն, Գեղարքունիքի մարզի 2 ծրագրին՝ 50 մլն, Լոռու մարզի 2 ծրագրին՝ 57 մլն դրամ, և ևս 122 մլն դրամ՝ 7 ծրագրերի համար, Կոտայքի մարզի 1 ծրագրին՝ 5,6 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 2 ծրագրին՝ 913 մլն դրամ, Վայոց ձորի՝ 1 ծրագրին՝ 854 հազար դրամ և Տավուշի 3 ծրագրին՝ 179 մլն դրամ:
«Այս որոշումն ընդունելով կստացվի, որ շուրջ 80 ծրագրի համար պետությունն այս տարի ֆինանսավորել է իր մասնաբաժինը և այդ ամբողջ գումարը կկզամի 5 մլրդ 200 մլն դրամից ավելի գումար»,-ասաց Գնել Սանոսյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ ընթերցեց բոլոր ծրագրերը՝ զուգահեռ հայտարարելով որ նորոգված մշակույթի տնրեը չպեքտ է փակ ման, այլ այնտեղ միջոցառումներ պետք է իրականացվեն:
Հարակից հրապարակումներ`
- Սա Ադրբեջանի կողմից բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում է. Նիկոլ Փաշինյան
- ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները բռնագաղթածների իրավունքները պաշտպանելու համար. Փաշինյան
- ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին,կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան