«Փաստ». ԱՄՆ Պետդեպի հարավկովկասյան տարածաշրջանային ներկայացուցիչների մեծ պատվիրակության այց է նախատեսվում տարածաշրջան
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում արևմտյան մեծ պատվիրակության այց է նախատեսվում տարածաշրջան։ Տվյալ դեպքում խոսքը ԱՄՆ Պետդեպի՝ հարավկովկասյան տարածաշրջանային ներկայացուցիչների մասին է, որոնք նախատեսում են բավականին ներկայացուցչական կազմով այցելել Երևան և Բաքու։ Մեր տեղեկություններով, այցի բուն նպատակն է հենց տեղում հասկանալ ընթացիկ պատկերը և տիրող ընդհանուր իրավիճակը։
Ինչպես փոխանցում է ԱԳՆ մեր աղբյուրը, Արևմուտքին, մասնավորաբար Վաշինգտոնին չեն բավարարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ներկայացրած զեկույցները, և Պետդեպում նպատակահարմար են գտել հենց առաջին ձեռքից հասկանալ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։
Թերթի տեղեկություններով, նախատեսվում է տեղում փորձել գտնել լուծումներ և, կախված իրավիճակից, հետագա բանակցությունների նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։
Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ այցն առաջին հերթին Վաշինգտոնի համար կարևոր է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման, սեփական դիրքերի ամրապնդման, ինչպես նաև ԵՄ դիտորդներին, այսպես ասած, հավել յալ «քարտ-բլանշ» տալու տեսակետից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան