Վիվա-ՄՏՍ. Գործընկերության արդյունքը՝ ընտանիքի և երեխայի կյանքի որակի փոփոխություն
Մայրաքաղաք-մարզեր համեմատության տիրույթում, դեռևս զգալի տարբերություն կա բնակչին տրվող հնարավորությունների հարցում: Դրանում համոզվել է սահմանապահ Բերդավանում բնակվող Աիդան: Չորս անչափահասի երիտասարդ մայրը, հանգամանքների բերումով՝ հրաժարվել է հիմնական մասնագիտությունից: Նա ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է զավակներից մեկի՝ Սմբատի խնդրին: Մանկական ուղեղային կաթվածով երեխան ունի անհրաժեշտ գիտելիք և հմտություն պահանջող անհատական օգնականի աջակցության կարիք:
Ընտանիքի և երեխայի կյանքի որակն զգալիորեն փոխվել է՝ Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող ծրագրի արդյունքում: Անհատական օգնականի հոգատար և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ՝ Աիդան փորձում է կյանքի նոր ռիթմով ապրել. ավելի շատ ժամանակ հատկացնել մյուս երեխաներին և ամուսնուն, մասնակցել դասընթացների՝ նախասիրությունը կայուն աշխատանք դարձնելու նպատակով: Այգու բերքից պատրաստվող էկոլոգիապես մաքուր չրերն արդեն որոշակի պահանջարկ ունեն: Երիտասարդ տանտիրուհին ձեռներեցության փոքրիկ քայլեր է անում: Չնայած նկարագրված դժվարություններին՝ մասնագիտական նոր հմտություններ է զարգացնում՝ երազանքն իրականություն դարձնելու համար:
«Սմբատի վերականգնման համար, շատ հնարավորություններ կան նաև մայրաքաղաքում, բայց իմ ընտանիքն այստեղ է: Ես նաև գերխնդիր ունեմ. որպես մայր անել այնպես, որ ընտանիքում ոչ ոք չտուժի:
Ուզում եմ ժամանակի հետ ընդլայնել էկոմթերքից պատրաստվող չրերի արտադրությունը: Շատ լավ արձագանքներ ունեմ և կարող եմ զբաղվել իմ նախասիրությամբ: Մայրաքաղաքի և մեծ քաղաքների բալիկների և ծնողների նման, այս ծրագրի շնորհիվ մենք չանտեսվեցինք», - ասել է Աիդա Անանյանը:
Վիվա-ՄՏՍ-ից մանրամասնում են, որ վերջին մեկ տարվա ընթացքում, տարբեր մարզերում բնակվող 20 ընտանիք, օգտվել է անհատական օգնականների աջակցությունից և զգալի հաջողություն արձանագրել: Ավելի քան յոթ տարի, Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող ծրագիրը կարևոր է թիրախային խմբում ընդգրկված երեխաների և նրանց ընտանիքների համար: Հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաների մոտ արձանագրվում է դրական տեղաշարժ, իսկ նրանց ընտանիքներում, ծրագրի իրականացման 4 ամսվա ընթացքում՝ զգալի չափով թեթևանում է խնամող ծնողի հոգսաշատ առօրյան:
«Մեզ համար կարևոր էր մեծացնել անհատական օգնականների աջակցության աշխարհագրությունը և հասնել նաև մարզեր: Անհատական օգնականների ընտրությունը, վերապատրաստումը, աշխատանքի վերահսկողությունը, ծնողի հետ կապը, քննարկումները և ամեն մի երեխայի համար անհատական զարգացման և խնամքի ծրագիր գրելը կազմակերպվում է փորձագիտական բազմամասնագիտական թիմի կողմից: Արդյունքները վերլուծելով, կարող եմ արձանագրել, որ սրտացավ և արհեստավարժ աշխատանք է տարվում ամբողջ թիմի կողմից»,- ասել է «ՍՈՐՍ»-ի հիմնադիր տնօրեն Մարինա Պառազյանը:
Թիրախային աջակցության արդյունքում, չորս ամսվա (շաբաթական 15 ժամ) աշխատանքի ընթացքում, ընտանիքին կցված անհատական օգնականին հաջողվել է Սմբատի մոտ բարելավել մանր մոտորիկան, հիշողությունը և միջավայրին ինտեգրվելու ցանկությունը: Երեխան սիրում է շփվել և կրթվել, ներառական կրթության շրջանակում էլ, անհատական օգնականի ուղեկցությամբ՝ հաճախել դպրոց:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ նվեր են գերադասում կանայք Մարտի 8-ի կապակցությամբ․ Վիվա-ՄՏՍ-ի հարցումը
- Վիվա-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզի և տեխնոլոգիաների վերաբերյալ վերջին տեղեկությունները հասանելի են հանրությանը
- Օրթեզավորում՝ վիրավորում ստացած զինվորներին կյանքի հուն վերադարձնելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն»-ը դարձյալ ձեռքբերում ունեն. 22-ամյա Հայկի պատմությունը
- Վիվա-ՄՏՍ. Ավելի քան յոթ տարի՝ անհատական օգնականի աջակցությունից օգտվող ընտանիքների կողքին
- Թիրախային աջակցությունը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում
- Վիվա-ՄՏՍ-ի «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայություններն արդեն հասանելի են նաև «X» և «Y» հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին
- Վիվա-ՄՏՍ. օրթեզավորում՝ վիրավորումից հետո
- Վիվա-ՄՏՍ. Սահմանամերձ Տիգրանաշենում լուսավորության էներգախնայող համակարգ է գործարկվել
- Վիվա-ՄՏՍ. արդյունավետ լուծում՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով
- Վիվա-ՄՏՍ. Նոր սակագնային պլան «START». անսահմանափակ «TikTok», «Instagram» և այլ թոփ հավելվածներ, 5 ԳԲ ինտերնետ և 300 րոպե խոսելաժամանակ
- Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Չինարիում առողջապահական կարևոր հարցեր են լուծվել
- Վիվա-ՄՏՍ. «+300 րոպե». խոսիր է՛լ ավելի շատ
- «Փաստ». Ինչու չի կայանում «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքը
- Վիվա-ՄՏՍ. Արևային էներգիայի կիրառումը բջջային կապի ենթակառուցվածքում
- Բուժական լաբորատորիա, երկու դահլիճ և ճաշարան. Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ «Զինվորի տունը» կընդլայնի սպասարկման ծավալը
- Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է լավագույն սակագին. 7 Դ/ՄԲ՝ Վրաստանում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում և 50 այլ երկրում ռոումինգում գտնվելիս
- Վիվա-ՄՏՍ. Բացառիկ հնարավորություն՝ միացի՛ր «Y»-ին՝ առաջին 30 օրվա համար վճարելով 1800 դրամ
- Վիվա-ՄՏՍ. Ամսական 5 գիրք «Զանգակ» գրատնից՝ 15% զեղչով
- Վիվա-ՄՏՍ. Շարունակվող գործընկերություն՝ արդարացված արդյունքով