«Հրապարակ». Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստուգել գաղափարական աջակիցների թիվը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցությունում անդամավճարների նոր կարգ է հաստատվել։ Բանն այն է, որ ստեղծման օրվանից ՔՊ-ում համահարթեցման սկզբունքն է գործել՝ բոլոր կուսակցականներն անդամավճար են մուծել 1000-ական դրամ՝ ամսվա կտրվածքով։
Իշխանության գալուց հետո որոշել են անդամավճարը հաշվարկել եկամտի 3 տոկոսի չափով։ Ասենք, պատգամավորները, որոնք ամսական ստանում են մոտ 450 հազար դրամ, ամսական 15 հազար դրամ անդամավճար են մուծում, 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող նախարարները՝ 45 հազար, իսկ շարքային ՔՊ-ականների համար գումարը մնացել է նախկին 1000 դրամը։
Հիմա որոշել են, որ այդ 3 տոկոսը պետք է ազդի ոչ միայն պաշտոնատար ՔՊ-ականների վրա, այլև 200 հազար դրամից սկսած եկամուտ ունեցող բոլոր կուսակցականների․ Փաշինյանը որոշել է շատերի գրպանին հարվածելով, նախ՝ գումար հավաքագրել, երկրորդ՝ այդպիսով ստուգել իրական՝ գաղափարական աջակիցների թիվը։
Հայտնի ճշմարտություն է․ երբ ուզում ես իմանալ, թե ով է դիմացինդ, կպիր նրա գրպանին, և դրանով պարզ կդառնա՝ միջին վիճակագրական քաղաքացին պատրա՞ստ է իր համեստ եկամուտներից ամսական որոշակի գումար տրամադրել կուսակցությանը, թե՞ դրա արդյունքում կհեռանա շարքերից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները