Անդրանիկ Թևանյան․ Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.
««Մշակույթն» իրենց մեջ կրող ՀՀ իշխանությունները կատարում են հերթական հակամշակութային քայլը։ Որոշել են կրճատել «Գոյ» թատրոնի վարչական մասն ու թատրոնի ստեղծագործական մասը կցել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Կարճ ասած՝ ուզում են լուծարել «Գոյը»։
Եթե դա թույլ տրվի, ապա մեր մշակութային ու մասնավորապես թատերական կյանքից կբացակայի ձեռագիր ու գույն ունեցող կառույց։
Տաղանդավոր ռեժիսոր Արթուր Սահակյանին անձամբ եմ ճանաչում և կարող եմ ասել, որ նա իր տեսակով ինքնատիպ է, ունի քաղաքացիական դիրքորոշում մեր երկրում տեղի ունեցող երևույթների մասին, ինչն էլ, թերևս, դրդել է գործող իշխանություններին գնալ «Գոյի» փակման ուղղությամբ։
Ներողություն եմ խնդրում բառախաղի համար, բայց «Գոյի» գոյությունը խիստ անհրաժեշտություն է, քանզի այն արժեհամակարգային լուրջ ներդրում ունի մեր կյանքում։
Եթե կառավարությունն՝ ի դեմս ոլորտային նախարարության, մշակութային քաղաքականությանը նայում է հաշվապահի աչքերով, ապա կարող է բոլոր թատրոնները փակել, թողնել մեկն ու հարցը համարել լուծված։ Դա կլինի շատ «թավշյա» որոշում։ Տակն, իհարկե, թատրոն չի մնա, բայց դա ե՞րբ է հետաքրքրել «մշակույթն» իրենց մեջ կրողներին։
Երկիրն առանց մշակութային քաղաքականության և բարձր արժեքների ձևավորման նման է առանց առագաստ նավի, որը կարող է կորչել բաց երկնքի տակ։
Հայտնի կարգախոսը վերաձևակերպելով ասեմ՝ ձեռքերդ հեռու՛ «Գոյ» թատրոնից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան