Արցախի ԱԳ նախարարը՝ միջազգային խաղաղապահների տեղակայման տարբերակի մասին
«Նմանատիպ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար հսկայական աշխատանք պետք է տարվի, որպեսզի այդպիսի մեխանիզմները սկսեն գործել»,- ասուլիսում ասաց Արցախի Հանապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է կամ արդյո՞ք ցանկություն կա, որ Արցախում բազմազգ խաղաղապահ զորախումբ տեղակայվի։
Նա նշեց, որ ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ Արցախում այդ անվտանգային բաղադրիչը շատ կարևորագույն նշանակություն ունի, և առանց խաղաղապահ ուժերի ներկայության գրեթե անհնար է, ինչին ականատես են լինում ամենօրյա ռեժիմով։
«Ինչքան կատարելագործված լինի այդ մեխանիզմը, այնքան լավ»,-ընդգծեց նա։
Ս. Ղազարյանն ասաց, որ այդ հարցերի շրջանակը կախված է լինելու նրանից, թե ինչքանով մշակված մեխանիզմ կլինի. «Օրինակ, եթե ռուսական խաղաղապահ զորակազմի թվաքանակի փոխարեն 5 կամ 10 անգամ ավելի լիներ կամ տեխնիկական միջոցներն ավելի մեծ կարողություն ունենային, դա այլ հնարավորություն կտար: Չենք բացառում նաև նման ձևաչափ։
Նաև տեղյակ եք, որ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային խաղաղապահների տեղակայման հարցը միշտ քննարկվել է, և չենք բացառում նաև նման տարբերակ, բայց այն հարցը չէ, որ հեշտ որոշումներով միջազգային կառույցներ կամ օտարերկրյա պետություններ ներգրավել նման գործընթացների մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ժողովրդի իրավունքի երաշխավորման համար անառարկելի անհրաժեշտություն է նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումը. ՄԻՊ
- Ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է. Գուրգեն Ներսիսյան
- Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
- Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում է էթնիկ զտման քաղաքականություն. Գ. Ստեփանյան
- Արգելափակելով ճանապարհը՝ Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ. Արցախի պետնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան