ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները բռնագաղթածների իրավունքները պաշտպանելու համար. Փաշինյան
«Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրն Ադրբեջանը նշանավորեց Լեռնային ղարաբաղին բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ դրան նախորդել էր ԼՂ-ի էթնիկ զտված թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ՝ դժավ է որակել:
«Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է: 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ: Այն՝ ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ՝ ահա այլևս իրականություն է: Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ասաց, որ այդ գործողություններն ապօրինի են և բացահայտ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ-ի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո:
«Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորել հայ բնակչության Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով»,-ասաց Փաշինյանը և հիշեցրեց, որ Ադրբեջանի այդ գործողություններին հետևել է ԼՂ-ից և նրա հարակից շրջաններից բռնագաղթած հայ բնակչության հայտարարությունը, որոնք 2020 թվականի նոյմեբրի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից ՄԱԿ-ի փախստականների հարցրերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել իրենց անվտանգ և արժանապատիվ վերադրաձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն 2020 թ. նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարույամբ ստանձնած պարտավորուոյւնների և մարդասիրական իրավունքների:
«Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը, ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում և ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- 100 օր առաջ սկսված ու շարունակվող շրջափակումը մեզ կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Վարդանյան
- 8 մլրդ դրամ՝ արցախցի բռնագաղթածների բնակարանային խնդիրները լուծելու համար
- Ինչ որ անհասկանալի հայտարարութուններ էին տարածվում ադրբեջանական ազդեցության գործակալների մասին.Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին