Ընդդիմությունը փախել է պատասխանատվությունից. ՔՊ-ական պատգամավոր
«Վարչապետը, այլ պաշտոնատար անձինք, առաջարկով են հանդես եկել, որպեսզի ընդդիմությունը գա ու ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին։ Ընդդմությունից որևէ պատասխան չենք ստացել։ Ըստ էության, ընդդիմությունը հրաժարավել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե «Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ փորձել է ծանոթանալ խաղաղության պայմանագրի ՀՀ տարբերակներին, դիմել են անգամ ԱԽ քարտուղարին, ինչո՞ւ հնարավորություն չունեն ծանոթանալու փաստաթղթին։
Ըստ նրա, տեղեկատվություն կրելը ենթադրում է նաև պատասխանատվություն. «Մինչ այս պահն ընդդիմության հրաժարվելը գնալ, նստել, աշխատանքային քննարկման ռեժիմով ծանոթանալ բոլոր դրվագներին, գնահատում եմ ընդդիմության կողմից պատասխանատվությունից խուսափում։
Եթե այսօր էլ ընդդիմությունը հստակ ակնկալիք, ցանկություն ունի ծանոթանալ որոշ դրվագների, կարծում եմ, կարող են կապվել ԱԳ նախարարի հետ կամ գալ ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում տալ իրենց հարցերը»։
Ա. Հովհաննիսյանը կրկնեց, որ իշխանությունը բանակցային գործընթացին ծանոթնալու հարցում ընդդիմության համար որևէ խոչընդոտ չի ստեղծել։
«Մենք առաջարկել ենք, ընդդիմությունը փախել է պատասխանատվությունից»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել, ճեպազրույցին ներկա ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն ասաց. «Վարաչպետն ասել, որ այս պահին եթե չկա երաշխիք, որ խաղաղության պայմանագիրը մենք ստորագրենք, հաջորդ օրը չենք ունենալու նոր էսկալյացիա, ապա չենք կարող խոսել այն մասին, որ ունենք այնպիսի փաստաթուղթ, որը պատրաստ ենք ստորագրել։ Եթե լիներ այդպիսի փաստաթուղթ, մենք դա պետք է ընկալեինք որպես բավականին լավ նորություն։ Ցավոք, այս պահին այդ փաստաթուղթը չկա»։
Նա նաև նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբերակների փոխանցման գործընթացն առանց միջնորդի է։
«Գործընթացն երկկողմ է, առանց միջնորդի. մի կողմից ներկայացվում են առաջարկներ, արձագանքում է մյուս կողմը։ Բայց միջազգային գործընկերները ներգրավված են այնքանով, որ իրենց բոլոր առաջարկներն առնվազն մեր կողմից կոմունիկացվում են»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել․ Բլինքեն
- Սուր հռետորաբանության պայմաններում նոր ագրեսիայի վտանգներ և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ իսկապես կան. Արարատ Միրզոյան
- Առաջիկայում ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Միրզոյան
- Հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում. Արարատ Միրզոյան
- Ադրբեջանում ավելի է սրվել հայատյացության քարոզը, բայց մենք համառորեն շարունակելու ենք բանակցել. Արարատ Միրզոյան
- Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, ոչ թե՝ խաղաղության. Տիգրան Աբրահամյան
- Չփորձեք մանիպուլացնել իմ հարցադրումները, այլ հունով տանել դրանք. Խամոյանը՝ ՔՊ-ականներին