Գեներալ Արզումանյանը չի՞ համաձայնել «համագործակցել» հայրենիքի հանձնման գործում, թե՞ չկոտրվող է ու դա է ձեզ հունից հանում. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արդեն 7 ամիս է կալանքի տակ է ՊԲ նախկին հրամանատար, ԶՈւ-ում տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցրած Միքայել Արզումանյանը:
Նրա կալանավորման իշխանական դրդապատճառների մասին շատ է խոսվել, սակայն վերջին ասուլիսում նրա անունն անուղղակի շահարկվեց 5-րդ շարասյան բացահայտումների համատեքստում` նշելով, որ հողեր հանձնելու թեմայով` Շուշիի գործով, բարձրաստիճան զինվորական կա կալանավորված:
Գեներալ Արզումանյանը ՊԲ հրամանատարի առաքելությունը ստանձնեց պատերազմի վերջին տասնօրյակում, երբ իրավիճակը բոլոր ուղղություններում չափազանց ծանր էր:
Այդպիսի իրավիճակում ամեն մարդ ՊԲ հրամանատարությունը չէր ստանձնի և այս պայմաններում Արզումանյանի անունը նույնիսկ անուղղակի ձևով դավաճանության հետ կապելը, պարզապես բխում է այս իշխանության անբարոյական հետագծից:
Արզումանյանի անձի հետ կապված հազար հարց ու խնդիր կարելի է քննարկել, սակայն նրա նվիրվածությունն ու անմնացորդ ծառայությունը Հայաստանին ու Արցախին քննարկելի չէ:
Դատարանի վճռի բացակայության, փաշինյանական անփառունակ արդարադատության պայմաններում, ՊԲ ակունքներում գտնվող և 3 տասնամյակ հայրենիքին ամեն ինչ տված զինվորականին վարկաբեկելը, ծանր հանցագործության մեջ մեղադրելը, ոչ այլ ինչ է, քան ուղիղ հարված բանակի հիմքերին, զինվորականներին և բոլոր այն անձանց, ովքեր նվիրական ծառայություն են կրել ու կրում հայկական բանակում:
Ձեր ուզած ցուցմունքները չի՞ տվել, չի՞ համաձայնել «համագործակցել» հայրենիքի հանձնման գործում, թե՞ ուղղակի սկզբունքային է, չկոտրվող ու դա է ձեզ հունից հանում:
44-օրյա պատերազմի բոլոր դրվագները պետք է խոշորացույցով ուսումնասիրվեն ու յուրաքանչյուրն իր մաս պատասխանատվությունը կրի հայրենիքի կորուստի և հազարավոր զոհերի համար, սակայն դա պետք է իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի քննության, այլ ոչ թե փաշինյանական համակարգի սցենարային ու նախապես գրված «եզրակացություններով»»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Երեկ Փաշինյանը, քննչականի փոխարեն, գրեց Արզումանյանի մեղադրական դատավճիռը
- Արցախցի պատգամավորները միջնորդել են՝ փոխելու Միքայել Արզումանյանի խափանման միջոցը
- Երեմ Սարգսյան. Միքայել Արզումանյանն այդ ժամանակ չի հանդիսացել ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարը
- ՔԿ-ն Միքայել Արզումանյանին մեղադրում է «Արեգա» բարձունքը ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար
- Միքայել Արզումանյանը կալանավորվել է
- «Հրապարակ». Փաշինյանը հաճախակի է զանգահարել Արզումանյանին՝ ամեն անգամ նույն հարցն է տվել․ «Շուշին հանձնե՞լ եք»
- Միքայել Արզումանյանի փաստաբանը 20 խախտումների մասին է ահազանգում
- «Ժողովուրդ». Միքայել Արզումանյանը նախաքննական մարմնում միայն ասել է, որ մեղադրանքը չի ընդունում
- «Հրապարակ». Արցախում կարծում են, որ Միքայել Արզումանյանը Նիկոլ Փաշինյանի հերթական շոուի զոհն է
- Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու մասին ԱրայիկՀարությունյանը տեղեկացված չի եղել. Լուսինե Ավանեսյան
- ՔԿ-ն մանրամասնում է,թե ինչու է ձերբակալել Միքայել Արզումանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան