Պետք է ցույց տանք, որ չի կարող մեր անունից նման փաստաթուղթ ստորագրվել․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․
«նիկոլը ասում է, որ խաղաղության պայմանագիր լինելու է, իսկ էսկալացիա չի լինելու։ Ներկա իշխանության պարագայում դա կարող է լինել միայն մի դեպքում, եթե պայմանագիրը կնքվում է թշնամու բոլոր պահանջները բավարարելով։ Իսկ դրա հետևանք լինելու է նոր պատերազմը՝ արդեն Հայաստանի տարածքում։
Իմ պատկերացմամբ, ամեն մեկս պետք է մեր հնարավորության սահմաններում ցույց տանք, որ չի կարող մեր անունից նիկոլը նման փաստաթուղթ ստորագրել ու դա Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության դիրքորոշումն է»։