Քաղաքագետ. Ով էլ լինի Թուրքիայի առաջնորդը, Հայաստանի նկատմամբ նրանց քաղաքականությունը չի փոխվելու
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Թուրքիայում ընտրությունները կարող են շատ անակնկալ ձևով ավարտվել։
Ինքս էլ համարում եմ, որ թեկնածուների մեջ Էրդողանին լուրջ մրցակից չկա։ Էրդողանը և' լավ պոպուլիստ է, լավ հռետոր, միաժամանակ փորձառու է և կարող է իրավիճակն իր օգտին ծառայեցնել։ Սա կարծում եմ ակնհայտ է։
Բայց Թուրքիան սովորական` պարզ պետություն չէ, այլ «խորքային պետություն»( deep state ) ունեցող, կառավարման որոշակի ավանդույթներ և սկզբունքներ ունեցող պետություն, որը թուրքական քաղաքականության վրա ունի անտեսանելի, բայց զգալի, եթե չասեմ որոշիչ ազդեցություն։
Հիմա` մինչև վերջերս պարզ էր, որ "Yeniden Refah" կուսակցության առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանը միանալու էր Էրդողանի դաշինքին։ Սակայն ըստ կուսակցության փոխնախագահի, իրենք մինչև կիրակի տրամադրված էին, որ միանալու են Էրդողանի դաշինքին, սակայն կիրակի Ֆաթիհ Էրբաքանը հանդիպել է «ինչ-որ մարդկանց հետ», որից հետո ամեն ինչ փոխվել է։ Կուսակցության փոխնախագահը նաև նեղվում է, որ ինքը չի կարողացել պարզել, թե ում հետ է հանդիպել Էրբաքանը։
Մյուս հետաքրքիր դրվագը կապված է ձախակողմյան կուսակցությունների և քրդամետ HDP-ի հետ, որոնք վերջին պահին որոշել են միանալ «6 կուսակցությունների դաշինքին», պաշտպանելով Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը։
Հիրավի այս ընտրությունները բավականին ինտրիգային են լինելու։
Հ.Գ. Մեզ համար միևնույն է ով կլինի Թուրքիայի առաջնորդը, ով էլ լինի, Հայաստանի նկատմամբ նրանց քաղաքականությունը վստահաբար չի փոխվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»
- Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու
- Daily Mail. Էրդողանը կարող է պարտվել ընտրություններում
- Թուրք վերլուծաբանը կարծում է, որ առողջական վիճակի պատճառով Էրդողանը կհրաժարվի նախագահի թեկնածությունից
- Էրդողանն ասում է, որ քարոզարշավն անցկացնելու է առանց երաժշտության
- Թուրքական ընդդիմությունը մարտահրավեր է նետում նախագահ Էրդողանին. Եվրանյուզ
- Էրդողանի կուսակցության վարկանիշը նվազել է 2.4%-ով. հարցում