Արգելափակելով ճանապարհը՝ Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ. Արցախի պետնախարար
Արդեն 102 օր է Արցախի ժողովուրդը գերության մեջ է, փակ է Հայաստանի, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից առաջ քաշված կեղծ բնապահպանական և այլ պատրվակներով։ «100-ից ավելի օր Արցախը շրջափակման մեջ է» թեմայով ասուլիսում Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ թեև այս ողջ ընթացքում համընդհանուր քննարկման առարկա է դարձված ճանապարհի արեգլափակումը, սակայն դա արցախցիների իրավունքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների համակարգային գործողությունների մեջ ընդամենը տարրերից մեկն է կազմում, քանզի Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ իր տարբեր գործողություններով։
«Առաջին՝ տնտեսական շրջափակում և Արցախի կենսագործունեության բնականոն պայմանների վերացումն է։ Դա տեղի է ունենում էներգամատակարարման, գազամատակարարման պարբերաբար դադարեցումների, խափանումների, ներքին ու արտաքին կապի, հեռավար կապի միջոցների աշխատանքների համար խոչընդոտներ ստեղծելով, Արցախ ներկրվող ապարանքների մատակարարման դադարեցմամբ, գյուղատնտեսական աշխատանքների խաղաղ ընթացքին խոչընդոտելով։
Երկրորդ՝ ֆիզիկական և հոգեբանական ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքի ցուցադրումն է։ Դա ոչ միայ կատարվում է փաստացի գործողություններով, մշտապես զուգորդվում և ուղեկցվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրապարակային խոսքով։
Երրորդ գործողությունը, որ հետապնդում են ադրբեջանցիները, արցախցիներին հոգեբանական ահաբեկչության ենթարկելն է, վախի ու սարսափի մթնոլորտ, անիշխանության, անորոշության վիճակ ստեղծելն է։
Չորրորդ գործողությունը՝ Արցախի էթնիկ զտումն է ընդհուպ մինչև ցեղասպանություն։ Արցախն Ադրբեջանին պետք է առանց հայերի կամ առավելագույնը քիչ թվով հայերով, դրա համար փորձում են ձեռնարկել բոլոր միջոցները Արցախը դատարկելու համար, ու այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում»,- Ադրբեջանի նպատակները թվարկեց Գ.Ներսիսյանը։
Նա նշեց, որ ճանապարհի արգելափակման առաջին օրվանից ապավինել են ռուս խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության օգնությանը, այս ընթացքում մի կերպ հասցնում են պարեն, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն չափաքանակը։
Պետնախարարի խոսքով, լրջագույն վնաս է հասցվել տնտեսության ճյուղերին, տարբեր ոլորտներին, հարկային եկամուտները կրճատվել են մոտ 70 տոկոսով, առկա է գործազրկության մեծ ցուցանիշ։
Դիմելով միջազգային հանրությանը՝ նա նշեց, որ նրա աչքի առաջ գրեթե շուրջօրյա տեղի են ունենում ոճրագործություններ, մարդկային պարզագույն իրավունքների ոտնահարման բացահայտ փորձեր։
«Միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ, այդ իսկ պատճառով Ադրբեջանը ամենօրյա և պարբերաբար ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը, 3 ամիս շարունակ Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանը ոչ միայն ըստ անհրաժեշտության և առարկայացված չի քննադատվել միջազգային հանրության կողմից, այլևս ցուցաբերված անգործությունից և պասիվությունից օգտվելով՝ Ադրբեջանը նույնիսկ ավելի է սաստկացրել իր գործողությունները՝ կատարելով սպանություններ ու այդ ամենից հետո շարունակելով մնալ անպատիժ»,- ասաց Գուրգեն Ներսիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ համազեկուցողները Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք խումբ ուղարկել Արցախ
- Ակցիա. Փաշինյանը հայտարարում է, որ Արցախում կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ, ու այդ ֆոնին ոչինչ չեն անում
- Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը կրակել է գյուղաշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- 100 օր առաջ սկսված ու շարունակվող շրջափակումը մեզ կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Վարդանյան
- Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
- 100 օր ՀՀ իշխանությունը Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ է աշխատում. Մետաքսե Հակոբյան
- Արցախում բոլոր ոլորտների շուրջ 800 տնտեսվարող դադարեցրել է իր գործունեությունը.Թադևոս Ավետիսյան
- Պատմություններ՝ շրջափակված Արցախից
- Արցախ. 100-օրյա շրջափակման հետևանքները
- Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի որոշման հանդեպ անհարգալից մոտեցման հանդուրժումը նոր վտանգներ է ստեղծելու Արցախի բնակչության կյանքի համար. Մայր Աթոռ
- «Արցախը շարունակում է իր համառ պայքարը Հայաստանի պետականության պահպանման և Արցախի ապագա համար»
- Ալեն Ղուլյան. Ինչ-որ մեկի ցուցումով արցախահայության իրավունքներն արդեն բռնաբարվում են
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Արամ Ա-ն Հունաստանի վարչապետի հետ քննարկել է Արցախի շրջափակման խնդիրը
- Թաթոյան. Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին