Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում է էթնիկ զտման քաղաքականություն. Գ. Ստեփանյան
Արգենտինայում ընթացող մարդու իրավունքների համաշխարհային ֆորումի շրջանակում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախում առկա իրավիճակն ու Արցախի ժողովրդի նկատմամբ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը։ «100-ից ավելի օր Արցախը շրջափակման մեջ է» թեմայով ասուլիսում ասաց Գ. Ստեփանյանը, ով միացել է առցանց։
«Ներկայացրել եմ այն բոլոր գոյաբանական սպառնալիքները, որոնց առերեսվում ենք Արցախում, որոնք հանգեցնում են արցախցիների բազմաթիվ իրավունքների և ազատությունների խախտմանը»,- ասաց նա։
Գ. Ստեփանյանի խոսքով, գուցե այդ խողովակը ինչ-որ առումով օգտակար լինի առավել բարձրացնելու միջազգային իրազեկվածությունը և ստանալու միջազգային հարթակներում գործող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների աջակցությունը։
Ասուլիսում նա ներկայացրեց նաև օրերս հրապարակված արտահերթ եռալեզու զեկույցը՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Արգելափակելով ճանապարհը՝ Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ. Արցախի պետնախարար
- ԵԽԽՎ համազեկուցողները Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք խումբ ուղարկել Արցախ
- Ակցիա. Փաշինյանը հայտարարում է, որ Արցախում կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ, ու այդ ֆոնին ոչինչ չեն անում
- Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը կրակել է գյուղաշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- 100 օր առաջ սկսված ու շարունակվող շրջափակումը մեզ կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Վարդանյան
- Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
- Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
- 100 օր ՀՀ իշխանությունը Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ է աշխատում. Մետաքսե Հակոբյան
- Պատմություններ՝ շրջափակված Արցախից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին