Գործադիրը 2023-2024 ուստարվա համար 5 ԲՈւՀ-ի 200 անվճար և բանակից տարեկետում ենթադրող տեղ հատկացրեց
«Մշակվել է մի նախագիծ, որով փորձ է արվել սահմանել թե՛ քաղաքացիների համար անհատական խթաններ՝ սովորելու համար պետության համար գերակա ուղղություններով և մասնագիտություններով, թե՛ ստեղծել մի շրջանակ, որը նպաստելու է հայաստանյան ԲՈւՀ-երի միջազգային վարկանիշավորման համակարգերում դիրքերի բարելավմանը»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կառավարության նիստում զեկուցելով հերթական որոշման նախագիծը:
Նա ներկայացրեց բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը:
Արնդրեասյանի ներկայացմամբ՝ բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության համար հիմք են հանդիսացել միջազգային վարկանիշային աղյուսակներում դիրքավորված լինելու հանգամանքը և համալսարանի հետազոտության որակն ըստ ցուցանիշների:
Նախարարի խոսքով՝ որոշման ցանկում ընդգրկվել է 5 բուհ՝ ԵՊՀ-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիական համալսարանը, Ռուս-հայկական սլավոնական համալսարանը, Հայաստանում ամերիկյան համալսարանը և Ֆրանսիական համալսարանը:
«Չենք դիտարկել ինֆորմատիկա և ՏՏ ոլորտի մասնագիտությունները՝ հաշվի առնելով այս ուղղություններով դիմորդների և դիմելիության մեծ թիվը»,-ասաց նախարարը ր տեղեկարցե, որ այդ բուհերի համապատասխան մասնագիտություններով 2023-2024 ուստարվա համար նախատեսված են պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ շուրջ 200 ընդունելության տեղեր:
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին ԲՏՃՄ մասնագիտություններով ընդունվողների 70 տոկոսը արական սեռի ներկայացուցիչներ են եղել, հետևաբար՝ որոշումը կարող է վերաբերել շուրջ 140 քաղաքացու, որոնք կարող են հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման:
Նիկոլ Փաշինայնն էլ հայտարարեց, թե որոշումը կոռուպցիայի երևութների պատճառ կարող է հանդիսանալ և իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրեց դրա վար:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության պայմանագիր լինելու է՝ մինչ օրս ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա. Նիկոլ Փաշինյան
- Պետբյուջեից 1 մլրդ 448 մլն դրամ հատկացվեց համայնքների14 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
- Սա Ադրբեջանի կողմից բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում է. Նիկոլ Փաշինյան
- ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները բռնագաղթածների իրավունքները պաշտպանելու համար. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան