Դավիթ Տոնոյան․ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը Զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է
«Ոչ, այդպիսի ակնարկ անգամ չի եղել: «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը և դրա քննարկումն անընդունելի են ինձ համար, քանի որ այն ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է»,- ասել է անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսում հնչած հայտարարությանը 2020թ. պատերազմի ընթացքում բանակում գործող «հինգերորդ շարասյան» մասին և պատասխանելով հարցին, թե պատերազմի ընթացքում կամ դրա ավարտից հետո Փաշինյանը ձեզ երբևէ ասե՞լ է, որ զինված ուժերում «հինգերորդ շարասյուն» կա: Դ.Տոնոյանի արձագանքը տարածել է նրա փաստաբանական խումբը։
Պաշտպանության նախկին նախարարը նաև ասել է. «Նաև չգիտեմ՝ ՀՀ վարչապետը որևէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա:
Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը և սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաև նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. 5-րդ շարասյան փնտրտուքի խնդիրը լուծելու համար իշխանությունը պետք է սկսի սեփական շարքերից
- Այդ 5-րդ շարասյան գլուխը պետք ա ջարդվի. Վահագն Ալեքսանյան
- «Ժողովուրդ». Մինչ օրս արգելված էր Դավիթ Տոնոյանի որևէ հարազատի տեսակցել նրան
- Որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու և իմ ազատազրկումը ապօրինի է․ Դավիթ Տոնոյան
- Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը նրա խափանման միջոցը փոխելու հարցով կդիմի դատարան