Արձագանքը միայն հրապարակային չէ. Զախարովան՝ Հայաստանում ռուս զինծառայողներին վիրավորվելու մասին
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի Սյունիքի մարզում ռուս զինծառայողների վիրավորման դեպքն և Մոսկվայի հնարավոր արձագանքը միջադեպին։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետարանից հայտնել էին. «Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։
Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել էր.
«Եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողը վերադարձել է առաջնագծի` մեր վերահսկողության հատված, սակայն դեռ մի շարք հարցերի պատասխան չկա:
Ուշագրավ է դեպքի վայր մեկնած ռուս զինծառայողների և նրանց ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակահերթերի հանգամանքը, որի հետևանքով 2 ռուս զինծառայող վիրավորվել է:
Որքան գիտեմ ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները դեպքի վայր են մոտենում, սակայն դա նրանց չի խանգարել ռուս զինվորականների ուղղությամբ կրակ արձակել:
Զախարովային ուղղվել է հետևյալ հարցը. «Ի՞նչ է մտադիր անել Ռուսաստանը՝ կապված ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում իր ռազմական անձնակազմի ուղղությամբ կրակելու վերաբերյալ։ Արդյո՞ք ներկայիս միջադեպը հետևանք չէ Բաքվի՝ իր անպատժելիության նկատմամբ վստահության՝ եռակողմ հայտարարության ցանկացած խախտումների կամ ՀԱՊԿ անդամի դեմ ագրեսիայի նկատմամբ Մոսկվայի կողմից որևէ կոշտ արձագանքի բացակայության պատճառով»։
«Միջադեպի հանգամանքները պարզվում են պաշտպանության նախարարության միջոցով»,- ասել է Զախարովան՝ կոչ անելով սպասել հետաքննության արդյունքներին։ Հենց այս արդյունքները լինեն, նրա խոսքով, ինքը կկարողանա գնահատական տալ։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի արձագանքը, ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ արձագանքը միայն հրապարակային չէ. «Մեր երկխոսությունը գրեթե շարունակաբար զարգանում է։ Հուսով եմ, որ դուք չեք կարծում, որ եթե բարձրախոսով չի ասվում, դա չի նշանակում, որ չի ասվում հեռախոսով, դեմ առ դեմ, նոտայի հանձնման ընթացքում և այլն։ Դուք այդպես չե՞ք կարծում։ Տարբեր դաշնակիցների, գործընկերների, ընկերների հետ մենք տարբեր հարցերում մեր դիրքորոշումը հայտնելու տարբեր եղանակներ ունենք»։
Հարակից հրապարակումներ`
- «Հենց հայտնվեցին, անմիջապես ի հայտ եկան խնդիրներ». Զախարովան՝ հայ-ադրբեջանական գործընթացում Արևմուտքի և ԵՄ-ի ներգրավվածության մասին
- Զախարովա. Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության աճով և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճով
- Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում թեթև վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները