Երեք մատի կոմբինացիա քեզ, թե մետրո կկառուցես. Հրանտ Բագրատյան
«2015 թվականին Սահմանադրության փոփոխությամբ ընդունեցինք, որ ՏԻՄ-երը ինքնակառավարվող են ինքնաբավ բյուջե ունենալով»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնելով, որ ՏԻՄ օրենքով ամրագրված է միայն հողի և գույքի հարկերն որպես եկամտի աղբյուր՝ Բագրատյանն ասաց, որ աշխարհում չկա մի դեպք, որ այդ հարկերը բավարարեն ՏԻՄ-երի կարիքների հոգալուն:
Նա ասաց, որպեսզի ՏԻՄ-երին գումարը բավարարի, պետք է գույքահարկը բարձրացվի, կամ շահութահարկից և եկամտահարկից մասհանում արվի, ինչն արվում է ողջ աշխարհում:
«Հայաստանում այդպես չէ, բոլոր փողերը ստանում է Նիկոլ Փաշինյանը, կենտրոնական կառավարությունը: Արդյունքում Փաշինյանի օրոք ՏԻՄ բյուջեից տեսակարար կշիռը համախմբված բյուջեում 12 %-ից իջավ 8 %-ի: Քանդում է տեղական ինքնակառավարումը»,-հայտարարեց Բագրատյանը:
Նշելով, որ խոշորացման անվան տակ 800 գյուղի փոխարեն ստեղծվեց 78 համայնք՝ նախկին վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունը հայտարարեց, որ բյուջեն կմեծանա, բայց նույն բյուջեն է մնացել:
«Ժողովրդի մի մասը, որն անհաղորդ է ինտելեկտ հասկացողությանը, ականջներով ծափ էր տալիս, թե՝ էս ինչ լավ բան եք անում»,-ասաց Բագրատյանը, բայց նկատեց, որ դրանով խնայողություն են անում գյուղապետարանների վրա, սակայն եթե գյուղապետարան չլինի, գյուղն էլ չի լինի:
Հրանտ Բագրատյանը հայտնեց, որ իր իշխանության օրոք Երևանը ստանում էր շահութահարկի և եկամտահարկի 30% և այսօր Երևանի բյուջեն պետք է լինի նվազագույնը 400 մլդ դրամ, իսկ այս տարվա բյուջեն 105 մլրդ է:
«Այն 3 տրիլիոն ծախսերի մեջ Երևանի բյուջեն կազմում է 3 %: Քաղաքը, որն արտադրում է երկրի ՀՆԱ-ի 60 %-ը, ունի բյուջեի 3 %-ը»,-ասաց նախկին վարչապետը և հավելեց. «Էս մադը, որը ձեզ զրկել է բյուջեից, ելնում, ասում է՝ ձեզ մետրո կկառուցեմ: Երեք մատի կոմբինացիա, թե մետրո կկառուցես:
Այն հնարավոր է կառուցել միայն կենտորնական բյուջեի հաշվին, հետևաբար եթե կենտրոնական բյուջեն պետք է ֆինանսավորի մետրոյի շինարարությունը, ապա այն Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է, այլ ոչ թե քաղաքապետարանինը»,-ասաց Բագրատյանը և հայտարարեց, որ այսպիսի կոռուպցիա երբեք չի եղել Հայաստանի Հանրապետությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան