«Հենց հայտնվեցին, անմիջապես ի հայտ եկան խնդիրներ». Զախարովան՝ հայ-ադրբեջանական գործընթացում Արևմուտքի և ԵՄ-ի ներգրավվածության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հնչեցրել է Մոսկվայի գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Արևմուտքի և ԵՄ-ի ներգրավվածության վերաբերյալ։
«Հենց հայտնվեցին, անմիջապես ի հայտ եկան լայնածավալ խնդիրներ։ Իսկ խաղաղության, օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում տեսնում ենք իրական իրավիճակի ճիշտ հակառակը, Արևմուտքի հայտարարությունների հակառակը»,- ասել է նա:
Հարցին՝ մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շուտով խաղաղության համաձայնագիր ձեռք բերել, Զախարովան ասել է. «Եկեք մեկնաբանենք տեղի ունեցած իրադարձությունները, իսկ հեռանկարների վերաբերյալ շատ մեկնաբանություններ կան։ Բայց, այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ նախ դա պետք է տեղի ունենա, իսկ հետո անհրաժեշտ կլինի և հնարավոր կլինի մեկնաբանել։ Մենք միշտ բաց ենք մեկնաբանությունների համար, բայց առայժմ պարզապես մեկնաբանելու ոչինչ չկա»,- ասել է Զախարովան։
Զախարովան անդրադարձել է նաև Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ չնայած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած այցին, կազմակերպությունը, այնուամենայնիվ, հեռանում է տարածաշրջանից։
«Հենց վերջերս բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցչի` Հայաստանի արտաքին գործերի նախարարի բերանից լսեցինք ուղիղ ելույթ, թե ինչ են մտածում ՀԱՊԿ-ի մասին։ Սա պաշտոնական դիրքորոշումն է։
Երկրորդ պահը. որքան քաղաքական գործիչներ, այնքան տարբեր մեկնաբանություններ ու կարծիքներ, և հնարավորություններ նման հայտարարությամբ իրենց վրա ուշադրություն հրավիրել։
Իսկապես, ես առաջին անգամը չէ, որ լսում եմ հարց, թե ինչ է նշանակում «ՀԱՊԿ-ը լքում է Հայաստանը» արտահայտությունը։ Այս հարցերն ուզում եմ ևս մեկ անգամ ուղղել հայկական կողմին։ Բայց իմ կողմից մի հարց ավելացնել. սա ասողները ինչպե՞ս են տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե ֆիքսում են ելքը։ Ինչպե՞ս են նրանք դիտարկում մուտքը»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել․ Բլինքեն
- «Հրապարակ». Հայաստանում ԵՄ դիտորդները լռում են
- Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են. Մամիջանյան
- Ալեն Սիմոնյան. Գործուն քայլեր ենք ակնկալում առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունից
- Ո՞ւմ են դիտարկելու ԵՄ դիտորդները․ Ստեփան Դանիելյան
- Ըստ Նիկոլի, ԵՄ դիտորդները գալիս են ոչ թե մեր անվտանգությունն ամրապնդելու, այլ ռուսական զորքի շարժը դիտարկելու համար. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին