Խաղաղության պայմանագիր լինելու է՝ մինչ օրս ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա. Նիկոլ Փաշինյան
«Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա: Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի՝ պետական մակարդակով վարվող, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Իր խոսքի ավարտին ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հավաստիացրեց, որ խաղաղության պայմանագիր լինելու է:
«Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»,-հայտարարեց Փաշինյանը:
Անդրադառնալով անելիքներին՝ նա հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվի ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգային համակարգը ուժեղացնելով:
Փաշինյանն ասաց, որ չպետք է շեղվել Հայաստանի զարգացման, հզորացման և ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից:
Հարակից հրապարակումներ`
- Պետբյուջեից 1 մլրդ 448 մլն դրամ հատկացվեց համայնքների14 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
- Սա Ադրբեջանի կողմից բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում է. Նիկոլ Փաշինյան
- ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները բռնագաղթածների իրավունքները պաշտպանելու համար. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան