«Խաղաղության գնում են մի քիչ էլ արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով երկրի շահերը. Սեյրան Օհանյան
Լաչինի միջանցքի փակվելու առաջին իսկ օրերին ընդդիմությունը նախաձեռնել էր ԱԺ հայտարարություն, որը ՔՊ-ն ինչ-ինչ հնարքներով այն գցեցն երկրորդ պլան և անցկացրեցին իրենց հայտարարությունը, որը ոչինչ չասող հայտարարություն էր՝ կարմիր գծերի վերաբերյալ։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հերթական անգամ այս ռազմաքաղաքական բարդ իրավիճակում քաղաքական մեծաասնությունը մերժեց մեր հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ այն ամբողջ գործընթացը, որը նախկինում իրականացվել է Արցախի ինքնորոշման, Արցախի մեր հայրենակիցների անվտանգության և կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու Հայաստանի նախաձեռնության, մեր այսօրվա իշխանությունների կողմից մերժվում է։ Հիմա կեղծ խաղաղության օրակարգի գնալը մեզ համար անընդունելի է՝ հատկապես, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր հռետորաբանությունը, սադրանքներն ու ճնշումները Հայաստանի և Արցախի նկատմամբ»,- Սեյրան Օհանյանը։
Նա հիշեցրեց, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինծառայող է զոհվել, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմական նկրտումները հայ ժողովրդի նկատմամբ։
Հարցին, թե արդյոք այս իրավիճակում հավանական համարում է խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ցանկացած միջպետական պայմանագիր պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից՝ հատկապես խորհրդարանական կառավարման երկրում:
«Խաղաղության գնում են մի քիչ էլ արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով երկրի շահերը: Խաղաղության գնում են այն պայմաններում, երբ հակամարտող պետությունները պայմանավորվել են դառնալ հարևան պետություններ՝ խաղաղ համակեցության պատրաստակամությամբ ապրելու: Արդյոք այս իրավիճակում Ադրբեջանի գործողությունները խոսում են նրա մասին, որ նրանք կարող են խաղաղ համակեցությամբ ապրել Հայաստանի Հանրապետության հետ։ Մի կողմից պարտադրանք, ճնշումներ, հռետորաբանություն, պատերազմով վախեցնելու գործողություններ, իսկ մյուս կողմից պատրաստակամություն՝ գնալ խաղաղության»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան