Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
«Ես անգամ չեմ ուզում ադրբեջանական կողմի հնչեցրած այդ ձևակերպումն օգտագործել»,- «100-ից ավելի օր Արցախը շրջափակման մեջ է» թեմայով ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե այս ընթացքում Բաքուն խոսում է Արցախի ինտեգրացիայից, ինչպե՞ս է Ստեփանակերտը տեսնում այս իրավիճակում խնդրի լուծումը։
Նա նշեց, որ Արցախը շարունակելու է իր պայքարն իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ։
«Չնայած բոլոր դժվարություններին, որոնք առկա են շրջափակման հետևանքով, Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր ընտրած ճանապարհին, գործադրելու է բոլոր ջանքերը, ակնկալում է աշխարհասփյուռք մեր բոլոր հայրենակիցների, գործընկերների ակտիվ մասնակցությունն այս պայքարում»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը։
Ս.Ղազարյանը խորհուրդ տվեց ինտեգրացիա, ռեինտեգրացիա ձևակերպումները քիչ օգտագործել։
«Աշխարհում ընդունված է ինտեգրացիա բառը դրական ընկալել։ Այս պարագայում բացառված է որևէ նման ձևակերպում Ադրբեջանի հետ։
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է»,- ասաց նա։
Խոսելով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի և Ստեփանակերտի միջև տեղի ունեցած հանդիպումներին՝ կապված տարբեր հումանիտար, տեխնիկական հարցերի հետ, նա ասաց. «Այդ հանդիպման նպատակը կայանում էր նրանում, որ քննարկվեին ապաշրջափակման իրավիճակով պայմանավորված էլեկտրամատակարարման, գազամատակարարումների խափանման հետ կապված հարցերը: Ադրբեջանական կողմի՝ հանդիպման օրակարգը խեղաթյուրելու փորձերն անընդունելի են: Սակայն միևնույն ժամանակ մենք, ռուսական խաղաղապահների միջնորդությամբ, նույն ձևաչափով պատրաստ ենք նշված հարցերի լուծման համար հանդիպումներ ունենալ։
Իսկ ինչ վերաբերում է լիարժեք բանակցային գործընթացին, բազմիցս նշել ենք, որ միայն ու միայն միջազգային ձևաչափում կարող են տեղի ունենալ նման հանդիպումներ: Հիմնավորումները բավականին պարզ են։
Հաշվի առնելով այն, որ եթե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցություններում ձեռքբ բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը խախտում էր, ինչպե՞ս կարող է երկկողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտել: Սա բացառված է։ Միայն միջազգային ձևաչափով և նման գործընթացի կարևորագույն բաղադրիչը պետք է լինեն ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում է էթնիկ զտման քաղաքականություն. Գ. Ստեփանյան
- Արգելափակելով ճանապարհը՝ Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ. Արցախի պետնախարար
- Մենք չենք հասկանում «ռեինտեգրացիա» բառը. Ռուբեն Վարդանյան
- «Փաստ». Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է «ռեինտեգրացիայի» և համակեցության թեզեր տիրաժավորել
- Արայիկ Հարությունյան. Ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է՝ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրներին որևէ լուծում չի լինելու
- Վահագն Սարոյան. Սամվել Բաբայանը գործուղվել է Արցախ որպեսզի ադրբեջանական ինտեգրացիայի լոբբինգ ու քարոզ անի
- Բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց. Արցախի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան