Ծրագիրը չեղարկվել է, Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու․ Քրիստինա Վարդանյան
«Քաղաքացիների կողմից ահազանգ ստացա առ այն, որ Կասկադի հատվածում հատվում են խոշոր ծառեր։ Ընկերներիս հետ իջանք Կասկադ՝ հասկանալու,թե ինչ է կատարվում»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։
Նրա պնդմամբ՝ չի կարելի այս ձևով իրականացնել ծառերի փոխաարինման աշխատանքները։
«Երևանում ծառերի փոխարինման խնդիր իսկապես կա, բայց այդ գործընթացն այս մեթոդաբանությամբ չի կարելի իրականացնել։ Ընտրված ծառատեսակները ո՛չ Կասկադի համար են հարմար, ո՛չ էլ՝ Մոսկովյան փողոցի, քանի որ դրանք գաճաճ, փոքրիկ տեսակներ են և այս տեսակները քաղաքի համար որևէ լուրջ խնդիր չեն լուծում։ Մենք մինչև գնացինք, ծառերն արդեն հատվել էին, թեև ամսի 26-ին էր հայտարարված ծառահատման օրը։ Մի քանի օր առաջ պաշտոնական գրությամբ դիմել էի քաղաքապետին, որ ամբողջական ծրագիրը տան՝ գիտական հիմնավորումներով, որպեսզի հասկանամ որտեղ ինչ ծառեր են։ Հատված ծառերի բներին կոնկրետ վնասումներ միայն մեկի մոտ նկատեցի։ Հնարավոր է՝ ծառի վերևի հատվածում են եղել խնդիրները, ես այդ ամենը պնդել հիմա չեմ կարող, որովհետև չունեմ ծառահատման տոմսերի բովանդակությունը։ ՀՈԱԿ-ի տնօրենի հետ քայլեցինք ողջ Կասկադով, մեր բանակցությունների արդյունքում, նաև միջազգային կառույցի փորձագետի հրավիրեցինք, այդտեղ չկար գեթ մեկ ծառ, որը հատման ենթակա է, ծրագիրը չեղարկվեց։ Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու։ Մյուս մասով էլ՝ ծառատեսակների փոփոխություն տեղի կունենա»,-տեղեկացրեց Վարդանյանը։
Մասնագետը պնդում է՝ ծառերի նկատմամբ սխալ մոտեցում է ցուցաբերվել։
«Այս ծրագիրը պետք է անցնի հանրային լսումների փուլը և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան լսելու և կարծիք հայտնելու»,- հավելեց նա։
Ավելի վաղ՝ Վարդանյանն իր էջում տեղեկացրել էր, որ պատրաստվում է գնալ Կասկադ՝ Երևանի ծառահատումների խնդրի հետ կապված բողոքի նոտա արտահայտելու։
Հարակից հրապարակումներ`
- Սա միայն մասնագիտական խնդիր չէ և ունի հանրային բաղադրիչ․ Արսեն Գասպարյան
- Կասկադի տարածքում հաստաբուն ծառերը կտրում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան