Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Բելգրադում անցկացվող միջազգային մրցաշարին
Հայաստանի ութ բռնցքամարտիկներ կմասնակցեն Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 28-ին սկսվող միջազգային մրցաշարին: Այդ ստուգատեսը կարևորվում է հատկապես մարզիկների մրցափորձը հարստացնելու առումով: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը և հավելել է, որ թիմն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի Օլիմպավանում:
Բելգրադի ստուգատեսին կհաջորդեն ևս երկու հավաքներ, որից հետո մեր ընտրանին կմեկնի Տաշքենդ, որտեղ մայիսի 1-14-ը տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Նշենք, որ Տաշքենդի ռինգում չեն խաղարկվի Փարիզի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր: