Սա միայն մասնագիտական խնդիր չէ և ունի հանրային բաղադրիչ․ Արսեն Գասպարյան
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը գրում է․
«Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում իրականացվող ցանկացած գործունեություն ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համաձայն ՇՄԱԳ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի: Արդյո՞ք այս զանգվածային հատումները ենթակա են ՇՄԱԳ-ի:
Կարծում եմ հանրային մեծ դժգոհություն և իրավացի անհանգստություն առաջացրած զանգվածային հատումները պետք է անհապաղ դադարեցնել: Ներկայացնել հանրային քննարկման համապարփակ ռազմավարություն, կանաչ ֆոնդի բարելավմանն ուղղված միջոցառումների ցանկ և ժամանակացույց:
Թեղիների և այլ տեսակների փոխարինման կարիքը միանշանակ է, բայց սա միայն մասնագիտական խնդիր չէ և ունի հանրային բաղադրիչ: Ես անձամբ նման փաստաթուղթ չեմ տեսել և ինձ դիմող քաղաքացիների անհանգստությունը կիսում եմ»:
Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը գրում է․
«Օպերայի բակում այս ծառերը հատել են, որ.... եղևնիներ դնեն,բանվորների խոսքով։ Համարեք լիքը «լավ» բառեր եմ ասում՝ նման որոշում կայացնողների հասցեին։ Գնում ենք հասկանանք Մոսկովյան փողոցում ինչ են արել»։
Վերմիշյանը կից հրապարակել է նաև լուսանկարներ․
Ռեժիսոր Սեդա Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքյան էջում Կասկադի հատվածից, որտեղ տեղի է ունեցել ծառերի սպանդը․
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան