Կասկադի տարածքում հաստաբուն ծառերը կտրում են
Արդեն քանի օր է, Երևանի բնակիչները բողոքում են, ահազանգում են, որ կանաչ ծառեր են հատվում։
Ի պատասխան ահազաների, Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ից հայտնել էին, որ Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ ծառերի փոխարինում գեղազարդ և արժեքավոր ծառերով. «Մարտի 23-ից մեկնարկում է երկար սպասված` կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով»:
«30 տարեկան ծառերը կտրում եք, որ տեղը 5 տարեկան տնկեք, որ մի 25 տարուց նոր էտ ծառերը հասնեն էսօրվա ծառերի մասշտաբին։ Ու էտ էլ հարց ա՝ նոր ծառերը կաճեն էտքան, կամ կարողա չորանան։ Հմի հարց ու՞մ եք հիմարի տեղ դրել»,- ՀՈԱԿ-ի այս հայտարարությանը արձագանքել է մի քաղաքացի։
Ֆեյսբուքյան օգտարերեից մեկը լուսանկարներ էր հրապարակել՝ գրելով, որ Սայաթ-Նովայի վրա, Կոմիտասի պողոտայում, Տիգրան Մեծ պողոտայի հսկա ծառերից ոչինչ չմնաց։
Քաղաքացիները ահազանգում են, որ այսօր հատվել են Կասկադի տարածքում հաստաբուն, արդեն բողբոջող ծառեր։
Քաղաքացին հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են կտրում, բանվորներից մեկն ասել է. «Ղեկավարություն կա, գնա, իրենից հարցրու»։
«Հաստաբուն ծառերը կտրելով գնում են։ Հենց նոր թարմ երեք հատ ծառ այստեղից վերացել է։ Չոր ծառեր չեն, ինչո՞ւ եք կտրում։ Ասում ենք թուղթ ցույց տվեք, ցույց չեն տալիս, ասում են, չկա»։
Անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Հենց հիմա քաղաքում առողջ ծառերի համատարած սպանդ ա։
Սա 3-4 օր առաջ են կտրել, հենց քաղաքապետարանի դեմն ա, նայեք բնին, լրիվ առողջ ծառ ա։
Ու հիմա ամբողջ քաղաքով ընկած առողջ ծառերը վարի են տալիս, ինչ ա թե ինչ-որ նիկոլական պիտի «թանկարժեք ծառատեսակների» տնկիներ ներկրի իմ և ձեր վճարած հարկերի հաշվին»:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասել է. «Վերջապես սկսվեց այն աշխատանքները, որը տարիներ շարունակ պտտվում էր մեր մտքում։ Ամբողջ գիտական հանրություն ասում էր՝ մայրաքաղաքում գտնվող ծառերի գրեթե կեսը կորցնում է իր կենսունակությունը կամ արդեն կորցրել է իր կենսունակությունը։ Այսօր մեկնարկել ենք կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող կամ խիստ դեֆորմացաված, արդեն սաղարթ չունեցող ծառերի հեռացման աշխատանքները, դրանց փոխարինման աշխատանքները նոր, ավելի գեղատեսիալ, ավելի բարձր ֆունկցիոնալություն ունեցող ծառերով»։
Հարակից հրապարակումներ`
- Թարխանյան. Առանց այն էլ կանաչապատ տարածքներից աղքատ մայրաքաղաքում ծառահատումներ եք անում, որ ինչ անեք
- Ծառահատվող իմ Երևան...
- Որտե՞ղ են քաղաքապետարանի դիմացի փոքրիկ այգու ծառերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան