Թուրքիայից հայտարարում են եվրասիական ինտեգրացիոն նախագծերին միանալու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը կարծում է, որ Թուրքիան պատրաստ է մտնել եվրասիական ինտեգրացիոն նախագծեր, քանի որ տնտեսապես արդեն այնտեղ է։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Փերինչեքը դիմում էր ներկայացրել Գերագույն ընտրական խորհրդին՝ մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։ Քաղաքական գործչին անհրաժեշտ է 100 հազար ստորագրություն հավաքել:
«Թուրքիայի ժողովուրդը ոչ միայն պատրաստ է մտնել եվրասիական ինտեգրացիոն նախագծեր, այլև գտնվում է Եվրասիայում: Այսօր Թուրքիան այն երեք երկրներից մեկն է, որոնք զինված պայքար են մղում Ամերիկայի Միացյալ Նահանգների անուղղակի ուժերի դեմ՝ Թուրքիան, Սիրիան և Ռուսաստանը զինված պայքար է մղում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ, տնտեսապես Թուրքիան այժմ զարգանում է եվրասիական կլիմայական պայմաններում, Թուրքիան եվրասիական է ոչ միայն անվտանգության, այլ նաև տնտեսության և մշակութային առումով»,-ասել է նա։
«Հայրենիք» կուսակցությունը ձախակողմյան շարժում է, որը կանգնած է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսության կողքի, ունի հակաարևմտյան և հակաամերիկյան ուղղվածություն։ Կուսակցությունն իրեն համարում է 1919 թվականին ստեղծված Աշխատավորների և գյուղացիների սոցիալիստական կուսակցության իրավահաջորդը։ Այն ներկայացված չէ Թուրքիայի խորհրդարանում, սակայն ազդեցիկ ուժ է երկրում, հատկապես շրջաններում։ Կուսակցության անդամներն այս պահին ավելի քան 50 հազար են։
Հարակից հրապարակումներ`
- Նոր երկրաշարժ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում
- Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան շարունակում է մնալ խնդրահարույց
- Թուրքիայում արձանագրվել է բյուջեի ամենամեծ դեֆիցիտը 2006-ից ի վեր
- Թուքիայի արտգործնախարարությունը մեղադրում է այդ երկրում ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ներքին գործերին խառնվելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին