
Հայատյացությունը Ադրբեջանում. նոր գիրք՝ «Լույս» հիմնադրամից
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է «АРМЯНОФОБИЯ В АЗЕРБАЙДЖАНЕ» ծավալուն աշխատանքը, որում ուսումնասիրվել է հայատյացության, հակահայկական քարոզչության և ապատեղեկատվության դրսևորումները Ադրբեջանի կյանքի տարբեր ոլորտներում։ Աշխատանքն այս պահին հասանելի է միայն ռուսերեն տարբերակով։
«Լույս» հիմնադրամից հայտնում են, որ ուսումնասիրությունն ընդգրկում է 2022թ. օգոստոս – 2023թ. փետրվար ժամանակահատվածը։ Թեմատիկ օրինակները ներկայացված են ընտրովի` ելնելով ուսումնասիրության սահմանափակ շրջանակից, սակայն դրանք ամբողջությամբ ցույց են տալիս յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմի միտումներն ու մոտեցումները: