«Հրապարակ». Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվո՞ւմ է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանի կողմից երկրի նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ։ Նախագիծն ուղարկվել է Արցախի Գերագույն դատարան, որտեղ կորոշվի հիշյալ փոփոխության՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
Ըստ օրենքի՝ բարձր դատարանը 10 օրից մինչև 6 ամիս ժամանակ ունի՝ կարծիք հայտնելու համար: Իսկ սա նշանակում է, որ Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է: Թեև չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում Գերագույն դատարանն ավելի վաղ եզրակացություն տա, և նախագիծը խորհրդարանում դրվի քվեարկության»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները