Մոբիլիզացիայից Ղազախստան փախած զինծառայողը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման
Բառնաուլի կայազորային զինվորական դատարանը զինծառայողին, որը փորձել է մոբիլիզացիայից Ղազախստան փախչել, դատապարտել է 6,5 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Այս մասին հայտնում է ռազմական դատարանների մամուլի ծառայության Telegram ալիքը։
Դատավճիռը կայացվել է դասալքության և սահմանի ապօրինի հատման հոդվածներով։
Պահեստազորի մայոր Միխայիլ Ժիլինը զորահավաքի մեկնարկից հետո վաճառել է գույքը և հատել Ռուսաստանի սահմանը՝ շրջանցելով անցակետը։ Մինչ արտերկիր փախչելը տղամարդը հրամանատարությանը կեղծ տեղեկություններ է ներկայացրել իր ենթադրյալ հաշմանդամության մասին։
Ըստ «Կոմերսանտ» թերթի՝ տղամարդը փախել է Ղազախստան, իսկ կինը՝ երեխաների հետ, մյուս ճանապարհով է գնացել, նրանց հաջողվել է պաշտոնական անցակետով մուտք գործել երկիր։
Սահմանը հատելուց հետո Ժիլինը ձերբակալվել է սահմանապահների կողմից։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Ղազախստանում տղամարդը փորձել է ապաստան ստանալ, սակայն նրան մերժել են։
Մինչ դատավճիռը տղամարդը եղել է Անվտանգության դաշնային պահպանության աշխատակից։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանի իշխանությունները հայտնել են, որ մոբիլիզացիայից հետո իրենց երկրում մնացել 100 հազար ՌԴ քաղաքացի
- Պուտինն իր կրտսեր որդու մոբիլիզացիայից վախեցած մորը պատասխանել է. «Կարիք չկա, բավական է»
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո քնապարկերի, առաջին անհրաժեշտության դեղերի գները 10-20%-ով աճել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան