Թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ ընկերության համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել Երևան քաղաքի Մ․ Խորենացու փողոց 33 հասցեում գտնվող «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ում։
Տեսչական մարմնի հաղորդմամբ, վերահսկողությամբ պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում արձանագրված կետերից վերացվել են այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմնի կողմից ներկայացվել էին անհապաղ և ամբողջական շտկման։
Տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս բացակայում է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը ամբողջական կամ մասնակի դադարեցնելու հիմքը, որոշում է կայացրել թույլատրել «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ հետագա գործունեությունը։
Տեսչական մարմնի կողմից արձակվել է նոր կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ դեռևս առկա խախտումները վերացնելու վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան