Հայաստանի կառավարությունն անտարբեր է Արցախի ժողովրդի նկատմամբ․ հադրութցի
Այսօր Արցախից տեղահանվածները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ «Հանուն Հադրութ»-ի ՀԿ-ի նախագահ Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջում են Արցախը ճանաչել որպես հայկական կամ 1988 թվականից իրենց երազանքն է, որ Հայաստանի կազմում լինի, կամ առնվազն անկախ՝ հայկական կարգավիճակով։
«Եթե Արցախը հայկական ստատուս չունենա, այնտեղ հայ չի մնալու։ Եթե Արցախում հայ չմնա, այստեղ էլ հայ չի մնալու։ Հայկական այն ուժեր, ցավոք, նաև նրանք այսօր իշխանական ուժեր են, որոնք ուզում են Արցախի հայկական ստատուսը ջնջել, ուզում են ջնջել նաև Հայաստանի պետության ապագան և հայ ազգի ապագան ընդհանրապես։ Մենք պետք է բոլորս միասին «ոչ» ասենք այդ քաղաքականությանը»,-նշեց նա։
Լ.Հայրիյանը ներկայացրեց երկրորդ պահանջը. «Մենք առանց անձնագիր, առանց քաղաքացիություն թափառականներ ենք դարձել, չգիտենք ինչ կարգավիճակով ենք այստեղ ապրում։ Այսինքն՝ մեր կարգավիճակի հարցն է՝ փախստականի կարգավիճակի հարցն է»։
Նա ասաց, որ 2,5 տարի պահանջել են իրենց փասխտականի կարգավիճակ տալ, զրո ուշադրություն:
«Եթե մեզ չեն տեղավորելու այստեղ, չեն վերադարձնելու հայկական Արցախ, փախստականի կարգավիճակ չեն տալու, մեզ համար համայնք չեն կառուցելու այստեղ, թող բարի լինեն, մեզ տեղափոխեն երրորդ երկիր։ Միգուցե այնտեղ հնարավորություն ունենանք ապրել համայնքով»,- ասաց Հայրիյանը։
Ակցիայի մասնակից Հադրութից մեկ այլ փախստական ասաց, որ Հայաստանի կառավարությունն անտարբեր է Արցախի ժողովրդի նկատմամբ, անտերության է մատնել, իրենց դիմումները, առաջարկները, խնդրանքներն ընդհանրապես ուշադրության չեն արժանանում։
«Մենք պատերազմի հետևանքով ենք տեղափոխվել այստեղ, ու մեզ մոռացել են։
Նույն վիճակում են նաև արցախցիները, ովքեր այնտեղ են, բռնի տեղահանվելու են առանց որևէ բանի, ինչպես մենք»,- ասաց հադրութցին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի դրոշը կրկին ծածանվելու է Հադրութի Խորն աղբյուրի դարավոր Տնջրի գագաթին.Հադրութցի մանկավարժ
- 680 հազարին խոստացել էին Շուշի և Հադրութ և ոչ սեպտեմբերի 13, 200-ից ավելի նոր զոհ. Գեղամ Նազարյան
- Ձեզ սպասում է հադրութեցու ճակատագիրը՝ ինչ-որ մի երկրում անտուն թափառել. Տեղահանված հադրութեցին՝ հայաստանցիներին
- Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին
- Թուրքը թաթը որտեղ դնում է, տալիս են. տեղահանված հադրութցի
- Հադրութի իմ տունն եմ ուզում կամ փոխհատուցում այստեղ բնակարան գնելու համար. Ակցիա՝ կառավարության մոտ
- Հայաստանի կառավարությունը մեր հարցերով ընդհանրապես չի զբաղվում. հադրութցի
- Մեզ կոչ են անում վերադառնալ Արցախ, երբ որ այդ գյուղերը նորից տալիս են. բռնագաղթած հադրութցի