Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Թևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները
Պետության հենասյուներից մեկը, եթե ոչ գլխավորը՝ բանակն է։ Եթե վարկաբեկվում և թուլանում է բանակը, ապա դրանից հետո պետության փլուզումը դառնում է տեխնիկայի հարց։
Մինչև 2018–ի իշխանափոխությունը և իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն աշխատում էին/են բանակի դեմ։ Հատուկ նշանառության տակ են առնվել Արցախյան 1–ին պատերազմում աչքի ընկած ռազմաքաղաքական գործիչները, ինչպես նաև ողնաշար ունեցող մյուս զինվորականները։
2018–ի իշխանափոխությունից հետո հարձակումները բանակի ու զինվորականների նկատմամբ ստացան պաշտոնական քաղաքականության տեսք։ Գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ կարվեց։ Խաչատուրովին քրեական գործի մեջ ներքաշելով՝ իշխանությունները լուծում էին և՛ բանակի, և՛ ՀԱՊԿ–ի վարկաբեկման խնդիր։ Դա նաև հարվածեց հայ–ռուսական հարաբերություններին։ Թե ինչի հանգեցրեց այդ հարաբերությունների վատացումը, տեսան բոլորը։
Ուշագրավն այն է, որ ադրբեջանական նոր ագրեսիայի և հնարավոր էսկալացիայի ֆոնին բանակն ու զինվորականները շարունակում են մնալ փաշինյանական իշխանության թիրախում։
Օրերս կալանավորվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ 3–րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գենարալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը։
Հանրային տեսակետ ու մթնոլորտ ձևավորող տարբեր հարթակներ կան մեզանում, կան հեղինակավոր անհատներ, որոնց խոսքը ևս ազդեցիկ է։ Առաջարկում եմ բոլորս ներգրավվենք Խաչատուրովին և մեր պետության պաշտպանունակության ապահովման գործում ավանդ ունեցողներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործում»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են՝ կարված ուղղորդված քրեական գործ է
- Էդգար Արշակյանին պատկանող հողամասը տանում, գցում են Գրիգորի Խաչատուրովի գրպանը. Միհրան Պողոսյան
- Ամեն ինչ արվել է Գրիգորի Խաչատուրովի բարի համբավը պախարակելու համար. Պաշտպան
- Դատարանի որոշումն անհիմն է և ապօրինի. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան
- «Պատմուճանի գինը»․ Խաչատուրովի կալանավորման արձագանքները
- Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց
- Այս վարչակարգը սկսեց իր հակազգային գործունեությունը գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով, այն փլվեց դատարանում․ Չալաբյան
- Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին
- Խնդիրը ոչ թե գործարքն է, այլ կոնկրետ Գրիգորի Խաչատուրովի անձը. Փաստաբան
- «Ժողովուրդ». Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել
- Իգոր Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
- ՔԿ. Իգոր Խաչատուրովի մասով նախաքննությունն ավարտվել է
- Զրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից․ Իգոր Խաչատուրովի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին