Կալաձե. Գերմանիայի ԱԳ նախարարը կտրված է իրականությունից
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկն իրականությունից կտրված է։
russian.rt-ի հաղորդմամբ, նա այսպես է մեկնաբանել նրա խոսքերը, թե Վրաստանը փորձում է փոխել իր եվրոպամետ կուրսը։
«Ես չգիտեմ, թե ինչի մասին է նա խոսում: Հասկանալի է, որ այդ մարդը կտրված է իրականությունից... Վրաստանն ամեն ինչ անում է եվրաինտեգրման ճանապարհին։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ներկայացված 12 կետերից կազմված պլանը կատարվի... Մեր նպատակն է դեկտեմբերին ստանալ թեկնածուի կարգավիճակ, և մեր օրակարգում 12 առաջարկությունների իրականացումն է»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է վրացի քաղաքական գործիչը։
Աննալենա Բերբոքն իր առաջին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել այսօր։
Ավելի վաղ նա մեղադրել էր Ռուսաստանին Մոլդովայում և Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու մտադրության մեջ, դիվանագետը չէր ներկայացրել իր խոսքերի ապացույցները։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի արտգործնախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին
- Գերմանիայի ԱԳ նախարարի ինքնաթիռը միայն երկրորդ փորձից է կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
- Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է սահմանում