Ֆուտբոլիստների վիճակը նորմալ է. Ալեքսանդր Պետրակով
«Ֆուտբոլիստների վիճակը նորմալ է, սկզբում մի փոքր դիսբալանս կար, հիմա կարողացել ենք բոլորին բերել ընդհանուր հայտարարի, վաղվա խաղում կտեսնենք, թե ինչքանով է դա մեզ հաջողվել»,- ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա Երևանում վաղը կայանալիք հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Նա նշեց, որ գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ առանձնազրույցներ է ունեցել, փորձել է բոլորի հետ ծանոթանալ առանձին-առանձին՝ հասկանալու ինչպիսի մարդկային, անհատական որակներ ունեն. «Բոլորի հետ արդեն շատ լավ ծանոթացել եմ, հավաքի ընթացքից ընդհանուր առմամբ շատ գոհ եմ»։
Պետրակովն ասաց, որ իր սկզբունքներն այնպիսին չէ, որ թիմի խաղը կառուցի մի ֆուտբոլիստի շուրջ, ցանկանում է առաջատար խաղացողների քանակը շատ լինեն։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորս էլ գիտենք՝ այս ինչ խաղ է մեզ համար ու ամեն ինչ լավ կլինի. Վարազդատ Հարոյան
- Եթե մենք կարողանանք հաղթել, վստահ եմ՝ ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի. Նաիր Տիկնիզյան
- Հայտնի է, թե ով կսպասարկի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը
- Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվի 26 ֆուտբոլիստ
- Հենրիխ Մխիթարյանն ունիկալ ֆուտբոլիստ է, կարգին մարդ և պետք է հարգել նրա որոշումը. Պետրակով
- Ալեքսանդր Պետրակովը հրապարակեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմը
- Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ թուրք լրագրողն այցելել է Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան