Չնայած Հայաստանի գործադրած կառուցողական ջանքերին, Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը. Արարատ Միրզոյան
«ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությամբ Հայաստանի համար շարունակել է առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, հարևան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման և ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման հետ կապված խնդիրները»,-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հայտնեց Արարատ Միրզոյանը:
Նա ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի արտաքին հարաբերությունների հատվածը:
Միրզոյանը հայտնեց, որ 2022 թվականին Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները բոլոր ուղղություններով՝ հարաբերությունների կարգավորման և համապատասխան պայմանագրի, սահմանազատման և սահմանային անվտանգյության գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական բոլոր ուղիների ապաշրջափակման ուղղությամբ և այդ նպատակով եղել են մի շարք հանդիպումներ ԵԽ նախագահ Շառլ Միշելի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ և Պրահայում՝ քառակողմ ձևաչափով:
Նրա խոսքով՝ վերջին հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն և Հայաստան է գործուղվել ԵՄ դիտորդական առաքելությունը, իսկ սահմանազատման գործընթացի հիմքում դրվել է Ալա-Աթայի հռչակագիրը:
«Նախորդ տարի Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությունը նույնպես առանձնանում էր Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես նաև բոլոր խնդիրները բացառապես բանակցությունների միջոցով լուծելու հանգամանքը»,-ասաց Միրզոյանը:
Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում տեղի են ունեցել նաև ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպումներ, որից վերջինին՝ Մոսկվայի հանդիպման մասնակցությունը ՀՀ-ն հետաձգել է՝ կապված Լաչինի միջանցքի փակ լինելու փաստի հետ;
«Ցավալիորեն, չնայած Հայաստանի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին, Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը, ագրեսիվ հռետորաբանությունը և առավելապաշտական գործողությունները»,-հայտնեց Արարատ Միրզոյանը:
Նա հայտնեց, որ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ-ի շուրջ 150 կմ² տարածք և մշտապես սադրիչ ու ագրեսիվ գործողություններ է իրականացրել ՀՀ-ի և Արցախի սահմանին, զուգահեռ ապօրինաբար փակել է Լաչինի միջանցքը:
Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ի դիմումի հիման վրա Ադրբեջանի գործողությունների հետևանքները քննարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԵԱՀԿ-ի կառույցներում և Հայաստան են ժամանել ԵՄ, ԵԱՀԿ և ՀԱՊԿ դիտորդական առաքելությունները:
ԱԳ նախարարը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ՝ Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնության արդյունքում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առաջարկությամբ ԵՄ խորհուրդն ընդունեց որոշում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ դիտորդ փորձագետներ գործուղելու մասին և երկամսյա առաքելության մանդատի լրանալուց հետո 2023-ին ԵՄ խորհրդի կողմից ընդունվեց նոր որոշում ԵՄ նոր առաքելություն 2 տարով գործուղելու համար, որից հետո Հայաստան են ժամանել նաև ՀԱՊԿ գնահատող և ԵԱՀԿ դիտորդական խմբերը:
Արարտ Միրզոյանը հայտարարեց, որ բոլոր հարթակներում Հայաստանը մշտապես բարձրացրել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը: Նախարարն անդրադարձավ նաև երկկողմ և բազմակողմ արտաքին հարաբերությունների ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան