Քաղաքական 12:21 24/03/2023 Հայաստան

Աշոտյան. Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. 

«Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը։

Երեկ ձեզ ներկայացրել եմ փաստեր, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը դավաճան՝ հիմնվելով 44-օրյա պատերազմի նախընթաց շրջանում  ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների, Նիկոլ Փաշինյանի միտումնավոր սխալների, հիմարությունների, պատերազմի ընթացքում ցուցաբերած հիմնական դավաճանական աստիճանի տգետ կամ դիտավորյալ որոշումների վրա:

Ուզում եմ շարունակել հիմնավորումներս և ապացուցել ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է նաև նոյեմբերի 9-ից հետո:

Եվ այսպես ՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որովհետև.

1. Միայն դավաճանը, ով դարձավ պարտության ոչ այնքան սիմվոլ (Մարուքյան Էդմոնի ականջը կանչի), որքան պատճառ, կարող էր շարունակել ջանքեր գործադրել կառավարման ղեկին մնալու համար:

2. Միայն դավաճանը կարող էր դա իրականացնելու համար դիմել այնպիսի սադրանքների, որոնք փոխանակ միախմբեին հանրությանը և հանեին սթրեսից, առավել գրգռեցին առանց այն էլ սթրեսի մեջ գտնվող հայ հասարակությանը՝ բերելով առավել մեծ բևեռացման և անարդարության խորացող զգացումի:

3. Միայն դավաճանը կարող էր աշխարհաքաղաքական շահերի սպասարկման շղթայում ընդգրկել սեփական ճղճիմ շահն ու երկիրը տանել անիմաստ արտահերթ ընտրությունների:

4. Միայն դավաճանը կարող էր այդ ընտրությունների նախաշեմին հանդես գալ խոստումներով, որոնք, ի սկզբանե գիտեր, որ չի կատարելու:
Մասնավորապես Արցախի հարցով ՝ ինքնորոշման իրավունք, դեօկուպացիա և այլն:

5. Միայն դավաճանը կարող էր իր քաղաքական գոյությամբ ընտրություններից հետո «լեզու դնել» Ադրբեջանի նախագահ Ալիևի բերանը, որ նա ստացել է «կապիտուլյացիայի մանդատ», որ հայ ժողովուրդը մարսել է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան և չարաբաստիկ ուղերձ հղել միջազգային հանրությանը  հայ ժողովրդի անունից առ այն, որ 680 000  թվագրված «կողմ» ձայներով այս ժողովուրդը պատրաստ է 21-րդ դարում քաղաքական պատմության մեջ մտնել որպես միակ և բացառիկ անթասիբ ազգ:

6. Միայն դավաճանը կարող էր միջազգային որևէ ատյանում չբարձրաձայնել 44-օրյա պատերազմում  ադրբեջանա-թուրքական ագրեսիայի իրավական և պատժամիջոցային հետևանքների մասին հարցը:

7. Միայն դավաճանը կարող էր որևէ միջազգային ատյանում որևէ ջանք չգործադրել Ադրբեջանին ու Թուրքիային «նեղելուն» ուղղված:

8. Միայն դավաճանը կարող էր մոռացության մատնել միջազգային կառույցների կողմից արձանագրված՝ Թուրքիայի՝ Մերձավոր Արևելքից գրոհայիններ բերելու փաստը:

9. Միայն դավաճանը կարող էր ներել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և որևէ գործնական քայլ չձեռնարկել միջազգային պատժիչ մեխանիզմներ գործադրելու համար:

10. Միայն դավաճանը կարող էր նպաստել ադրբեջանական քաղաքականությանը՝ համաձայնելով որոշ միջնորդների մոտեցումներին, օրինակ ՝ վերացնելու «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը փաստաթղթերից:

11. Միայն դավաճանը «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը» կարող էր փոխարինել «ԼՂ հայ բնակչության իրավունքներ և անվտանգություն» եզրույթով:

12. Միայն դավաճանը կարող էր Արցախի ժողովրդի անվտանգության և ապագայի պատասխանատվությունն ի հակառակ իր իսկ կառավարության ծրագրի ՝ գցել այլոց, մասնավորապես ՝ Ռուսաստանի «գրպանը»:

13. Միայն դավաճանը կարող էր Արցախի ժողովրդին պարբերաբար «հաթաթաներ» տալ և հանդուրժել «120. 000-ն ընդդեմ 3 միլիոնի»՝ սեփական թիմի գեներացրած պառակտիչ ու թուրքական քարոզչական թեզերը:

14. Միայն դավաճանը կարող էր Հայաստանը դարձնել գեոպոլիտիկ գիգանտների բախման մարտաբեմ:

15. Միայն դավաճանը կարող էր աշխարհաքաղաքական այս լարվածության ֆոնին խնդրի սառեցմանն ուղղված ջանքեր գործադրելու, աշխարհաքաղաքական խաղերի մեջ չմտնելու, այլ՝ ՄԽ համանախագահների ինստիտուտի ճակատագրի վերջնական որոշմանը սպասելու փոխարեն մտնել սեպարատ բանակցությունների մեջ:

16. Միայն դավաճանը կարող էր նոյեմբերի 9-ի խայտառակ պարտությունից հետո ջախջախված բանակի նկատմամբ դրսևորել պակաս գուրգուրանք և փաղաքշանք, քան ոստիկանության նկատմամբ, որի ծառայողներին բաժին հասած պարգևավճարների և նյութական ապահովության մասին հայ զինվորներն ու սպաները կարող էին միայն երազել:

17. Միայն դավաճանը կարող էր պարտությունից հետո 2 տարի միջոցներ չհատկացնել սպառազինության ձեռքբերմանը և բանակի կենցաղային պայմանների բարելավմանը:

18. Միայն դավաճանը կարող էր նոյեմբերի 9-ից հետո համաձայնել և սեփական թիմակիցների գարշահոտ շուրթերով հիմնավորել, որ GPS-ով դելիմիտացիան և դեմարկացիան OK է:

19. Միայն դավաճանը կարող էր այդքան հեշտությամբ հանձնել ու հրաժարվել Գորիս-Կապան ճանապարհից:

20. Միայն դավաճանը կարող էր պատերազմից հետո իր թիմի տարբեր այլ անդամների հետ միասին  հանդուրժել, խրախուսել ու մասնակցել բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերի:

21. Միայն դավաճանը կարող էր հանրային համերաշխության մթնոլորտի փոխարեն ( իր սադրիչ,  քաղաքական նկատառումներից ելնելով) իրավապահ համակարգի չարաշահման գործողություններով էլ ավելի պառակտել հասարակությանը:

22. Միայն դավաճանը կարող էր շարունակաբար քանդել ազգային ինքնության հենասյուները ՝ եկեղեցի, ընտանիք, բարոյականություն և այլն:

Դավաճանություն էր նաև՝
* նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված՝ 200 քառ կմ  Կուբաթլիում և Զանգելանում զիջելը,
* ադրբեջանական ռազմագերիներին և պատերազմի հետ կապ չունեցող սպանություններ գործած անձանց «ափալ-թափալ» մինչև վերջին հայ ռազմագերու վերադարձը հանձնելը,
* ռազմագերիների հարցը «բրախելը»,
* մոտ 100 չնույնականացված և չհուղարկավորված մարմին ունենալը,
* հայ-ադրբեջանական շփման գծում բանակին նվազագույն պայմաններով չապահովելը,
* ՄԽ հիմնարար սկզբունքներից հրաժարվելը և «չխմած» Ալմաթայի 91 թվականի հռչակագիր «մեյդան» բերելը,
* Ալիևի թե՛ անձնական վիրավորանքներին, թե՛ քաղաքական լկտիություններին չպատասխանելը:

Ինչպես տեսնում եք՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին ապացույցներն ու վկայություններն ավելի քան բավարար են ինչպես մինչև 44-օրյա պատերազմն ու պատերազմի ընթացքում, այնպես էլ ՝ հատկապես պատերազմից հետո:

Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}