Դատարանն Արտավազդ Մարգարյանի գործով արձանագրել է քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ. Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ․Պապոյանը մերժելով պաշտպանյալիս՝ Արտավազդ Մարգարյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազի բողոքը՝ իր որոշմամբ հաստատել է իմ բոլոր պնդումները:
Մասնավորապես,
1) հաստատել է իմ պնդումն այն մասին, որ Արտավազդ Մարգարյանը չէր կարող ձերբակալվել «անմիջականորեն ծագած կասկածի» հիմքով, քանի որ այդ հանցագործության դեպքի առնչությամբ վարույթ էր իրականացվում ձերբակալումից շուրջ 4 ամիս առաջվանից: Դատարանն արձանագրել է, որ ձերբակալման այդպիսի ռեժիմը նախատեսված է միայն այն դեպքերի համար, երբ դեռևս բացահայտված չէ հանցագործության փաստը:
2) Հաստատել է իմ պնդումն այն մասին, որ բացակայում է Արտավազդ Մարգարյանին վերագրվող արարքում նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը:
3) Հաստատել է իմ պնդումն այն մասին, որ չկա որևէ օբյեկտիվ փաստական տվյալ առ այն, որ հայտնի ձայնագրության մեջ հեռախոսային խոսակցություն ունեցող անձանցից մեկը հենց Արտավազդ Մարգարյանն է:
Դատարանն արձանագրել է նաև քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ այլ խախտումներ: Հաստատել է մի շարք այլ հանգամանքներ»։
Հիշեցնենք, որ Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ «ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով առերևույթ անձանց նյութապես շահագրգռելու դեպքով» մեղադրանք է ներկայացվել Արարատի մարզի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանին։ Դատարանը Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժել էր, ձերբակալությունն էլ ճանաչել ոչ իրավաչափ:
Արարատի մարզի դատախազությունը բողոքարկել էր Արտավազդ Մարգարյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Արարատի մարզի դատախազությունը բողոքարկել է Արտավազդ Մարգարյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշումը․ Բաբայան
- Արսեն Բաբայան. Դատարանը ՀՅԴ-ական Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան