«Գոյ» թատրոնը պետք է շարունակի գործել, ՊՈԱԿ-ն ընդամենը վերակազմավորվում է. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում անդրադառնալով «Գոյ» թատրոնի լուծարման շուրջ առաջացած քննադատություններին՝ ասաց, որ ՊՈԱԿ-ը չպետք է գա ասի՝ իրենք ուզում են լավ պայմաններ, թե ոչ։
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունը ֆինանսավորվում է պետության կողմից, ուստի պետությունն է որոշում՝ ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները։ Չկա որևէ տրամաբանություն նույն շենքում տեղակայված երկու միավորումների համար ունենալ երկու առանձին ադմինիստրացիա»,- նշեց նա։
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ոչ մեկի աշխատանքը չի դադարեցվում, «Գոյ» թատրոնը պետք է շարունակի գործել, խոսքը վերաբերում է ընդամենը վարչական միավորումները միավորելու մասին։
«Դա «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի համար ստեղծում է նոր հնարավորություններ։ Թատրոնը հիմա գտնվում է մի պայմաններում, որտեղ բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ այդ աշխատանքը արդյունավետ չէ։ Մեր բոլոր թատերահամերգային կազմակերպությունները վերջին տարիներին սեփական եկամուտների աճ են գրանցում, «Գոյ» թատրոնը չկա դրանց շարքում։ Իրենք չեն կարողանում կատարել նույնիսկ սեփական եկամուտների այն ցուցանիշը, որը հենց իրենք են առաջարկում ու պլանավորում տարեսկզբին։ Իրենք ունեն արդյունավետ կառավարման խնդիր»»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ թատրոնի ստեղծագործական գործունեությանը ոչինչ չի սպառնում։
Ավելին, ըստ նրա, նրանց տրվում է հնարավորություն, որ կարողանան օգտվել նաև Սունդուկյան թատրոնի բոլոր ենթակառուցվածքներից, հնարավորություններից՝ պահպանելով իրենց անունը և զբաղվեմ փորձարարությամբ։
«Ինձ համար տարօրինակ է, քանի որ ՊՈԱԿ-ն ընդամենը վերակազմավորվում է, պայքարի որևէ տրամաբանություն և իմաստ չեմ տեսնում»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան