Լոնդոնում հայ և եվրոպացի կոմպոզիտորների գլուխգործոցները կատարել են միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ
Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության և Սբ. Քաթբերթ եկեղեցու հետ համատեղ ներկայացրել են «Love Opera Arias & Romances» համերգը: Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնի Թագավորական Քենսինգթոնի Սբ Քաթբերթ եկեղեցում։
orer.eu-ի հաղորդմամբ, հայ և եվրոպացի կոմպոզիտորների գլուխգործոցները կատարել են միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ՝ լիբանանցի սոպրանո Շողիկ Թորոսյանը, ով հատուկ առաջին անգամ Լոնդոն էր եկել այս միջոցառման համար, բրիտանահայ տենոր և դիրիժոր Սիփան Օլահը, բրիտանահայ դաշնակահարուհի Մարիա Պալազյանը, Քլինգեն լարային քառյակը՝ Պաուլա Իզաբելլա Գորբաոովա ջութակ, ջութակահար Պոլինա Շարաֆյանը, ալտահար Էլիզաբեթ Տոբալդը, թավջութակահար Էրլենդ Վեսթբին։
Երաժշտական ծրագիրը սկսվել է հայ կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի «Աղավնիներ» և «Հայրենիք» մեներգերով՝ Շողիկ Թորոսյանի, Սիփան Օլահի և Մարիա Փալազյանի կատարմամբ։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Արայիկ Գևորգյանի «Երևան 2800» ստեղծագործության՝ Մարիա Պալազյանի կողմից սոլո դաշնամուրի և լարային քառյակի համար մշակած ստեղծագործության պրեմիերան։
Երեկոին ներկա են եղել հատուկ հյուրեր 6 դեսպանատներից, հայ և անգլիկան եկեղեցիների հոգևորականներ, բրիտանական խորհրդարանի անդամներ, բրիտանական, հայկական և միջազգային մշակութային միությունների և համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին