Եթե մենք կարողանանք հաղթել, վստահ եմ՝ ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի. Նաիր Տիկնիզյան
«Հասկանում էի, որ եթե Հայաստանի հավաքականում խաղալու որոշում կայացնեի, Հայաստանում շատ մարդիկ երջանիկ կլինեին։ Ես զգում էի դա այն աջակցությունից, որ ստանում էի դեռ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում խաղալիս»,- ՀՖՖ TV-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանը։
Նա նշել է, որ այս տարվա հունվարին վերջնականապես գիտակցել է, որ ժամանակն է իր կարիերան կապել Հայաստանի հավաքականի հետ. «Այդ որոշումը դժվար չտրվեց․ մի օր արթնացա ու հասկացա, որ գործելու ժամանակն է»։
Նաիր Տիկնիզյանի խոսքով, իրեն այստեղ շատ ջերմ ընդունեցին՝ սկսած օդանավակայանից մինչև ակադեմիա։
«Հաճելիորեն զարմացած եմ և շնորհակալ մեր երկրպագուներին ու անձնակազմին։ Հարմարվելու խնդիր բացարձակապես չեմ ունեցել»,- ասել է նա։
Անդրադառնալով մարտի 25-ին Երևանում կկայանալիք ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը, Նաիր Տիկնիզյանը նշել է. «Գիտակցում եմ, որ շատ սկզբունքային մրցակցի դեմ ենք խաղալու։ Կարծում եմ՝ նորամուտի համար ավելի լավ խաղ դժվար էր պատկերացնել։ Եթե մենք կարողանանք հաղթել, վստահ եմ՝ Երևանում և ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի»։
Տիկնիզյանն ասել է, որ հայերեն ընդամենը մի քանի բառ գիտի՝ «բարև ձեզ, ախպեր, ինչ կա-չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Շատ շնորհակալ եմ Հայաստանին. Նաիր Տիկնիզյան
- Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել
- ՌԴ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Տիկնիզյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Թուրքիայի դեմ խաղին
- Տիկնիզյան. Ֆուտբոլային քաղաքացիության փոփոխությունը լուրջ քայլ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան