Պետդեպարտամենտը, որի հոգեզավակն է Նիկոլը, այլևս չի կարողացել լռել Հայաստանի այսօրվա համակարգային կոռուպցիայի մասին. Նաիրա Զոհրաբյան
«Ճիշտ է ասում տիկին Լարիսա Ալավերդյանը, եթե 5-րդ շարասյուն կար բանակում, բա տավուշյան հերոսամարտի «Պազիկ» օպերացիայի ժամանակ, ադրբեջանական մի ուազիկ գրավելուց հետո, կուտուզովի ասանկայով Նիկոլ Փաշինյանն ինչու էր կանգնել հերոսի կոչում և մեդալներ հանձնում և խոսում մեր հզոր բանակի, նրա մարտունակության մասին, և դրանից 2 ամիս անց սկսվեց պատերազմը, այսօր էլ պարզվում է, որ մենք ընդհանրապես բանակ չենք ունեցել, Փաշինյանն էլ ժառանգել է դավաճաններով, 5-րդ շարասյամբ լեցուն բանակ, որտեղ ընդհանրապես որևէ զենք չէր եղել»,-ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Բանախոսը հարց հնչեցրեց, որ եթե զենք չէր եղել, ապա դեկտեմբերին Բաքվի շքերթում 5 մլրդ դոլարի հայկական զենքը ինչպես էր շարասյունով անցկացվում:
Զոհրաբյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը իր ունեցած սպառազինության 50 %-ն էր օգտագործել:
Բանախոսը նաև անդրադարձավ Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությանը՝ ասելով. «Այն աստիճանի է համակարգային կոռուպցիան Հայաստանում, որ անգամ Պետդեպարտամենտը, որի «մալչիկը», հոգեզավակն է Նիկոլը, այլևս չի կարողացել այդ մասին չարձանագրել»:
Նա ընթերցեց ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Հայաստանին վերաբերող 2022 թվականի զեկույցի այն հատվածը, որում ասվում է, որ ՀՀ անվտանկգության ուժերը քաղաքացիների նկատմամբ խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ են կիրառել, ապահովել բանտային ծանր պայմաններ, դատական անկախությա հետ կապված լուրջ խնդիրներ, անձնական կյանքի կամայական կամ անօրինական միջամտություններ են եղել, խոսքի ազատությունն է սահմանափակվել, բռնություն և բռնության սպառնալիքներ են եղել հասարակական և քաղաքական գործիչների նկատմամբ:
«Հիմա գալիս ենք ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի տորթի վրայի կլուբնիկին՝ համակարգային կոռուպցիային: Զեկույցում շեշտվում է, որ Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիա բազմաթիվ ոլորտներում, ներառյալ՝ շինարարություն, հանքարդյունաբերություն, պետական կառավարում, խորհրդարան, դատական համակարգ, գնումներ, պետական աջակցության ոլորտ: Նաև մեղադրանքներ են հնչեցվել պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության վերաբերյալ»,-զեկույցից ընթերցեց նաիրա Զոհրաբյանը և, շեշտելով, թե արձանագրվածը կոռուպցիայի 1 %-ն, չբացառեց նաև, որ ԱՄՆ-ը սկսել է խոսել ճշմարտությունոից, քանի որ նիկոլ Փաշինյանը շարունակում է «աշխարհաքաղաքական շպագատները»՝ Մյունխենում մի բան է ասում, Մոսկվայում էլ պրոռուսական դիրքորոշում է դրսևորում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան